Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 (71)

էշխի գերի իմ դառի յիս մե նովջիվանի սիրու,
Խումար աչկով, նիտ թարթիչով, ունքը քամանի սիրու,
Բլբուլի պես փախս իմ տվի մե գուլխանդանի սիրու,
Գոշը մարմար, բոյով չինար, ծոցը գուլշանի սիրու։

Խաչս ամոթի Է փոխվիլ՝ փահմս կորած սար իմ յիս,
Տարիմեն էս մուռը քաշած, նամուս, ղեյրաթ, ար իմ յիս.
Թուջար դառա, ցավ դատիցի՝ անփուղ խրիդդար իմ յիս,
Դարդ ու ցավին ցնդիր դառա աֆաթ-դովրանի սիրու։

Էս վըրաց թավադներու մեջ ջիվան կինքըս մաշեցի,
Էս սիվասիրտ յարի ձեռին արուն-արտսունք թափեցի.
Անարկվածի նըշան ճակտիս խալխի նամուս քաշեցի,
Սայաթ-Նովեն իմ բանաստեղծ՝ ռահմի—ջանանի սիրու։