Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ասացին թե Շախաթայի, ես կանչում եմ հախ մադաթ».
«Ասացին թե, Շ-ի արաբ-աշխարհ ստեղծող»,
«Ասացին թե, Շ-ի խաբար ունե՞ս ալամից» և այլն։


Թվում է, թե Շ-ի բառը համանիշ է աստծու կամ ինչ-որ բարձր ոգու գաղափարին և Շ-ի բանաստեղծությունն էլ իլահիի ու դիվանիի մի ձևն է իր բովանդակությամբ, որի մեջ արծարծվում են կրոնական-փիլիսոփայական հարցեր։


5. Հայերեն երկրորդ խաղն է այս, նույնպես գազել-դիվանի, որը գրված է հայ և վրաց խառն տառերով։


6. Երգչի հայերեն միակ «Բարիթավուր» խաղն է։ Նման ձևի մի խաղ էլ գրել է ադրբեջաներեն։ Բաղկացած է, վերջին բառերով իրար հետ կապված, հինգ հատածից, իսկ յուրաքանչյուր հատածը հինգ տնից։ Բոլոր 5-րդ տները (որ սովորաբար կարող են չշինել բահրիթավիլի մեջ) ունեն չորսական տող, «յար, աման» հավելյալ բառերով, իսկ մնացած տները՝ 6 տող: Այսպիս ով ամեն հատածն այս խաղում ունի 28 տող, ամբողջ խաղը 140 և մեկ, վերնագիր հանդիսացող, բայց տեքստին միացած տող։


Այս խաղը, չնայած իր կառուցվածքի բարդությանը, որ բոլոր հատածները, տները և սրանց միջի կարճ երկտողերն սկսվում են նախորդի վերջին բառով, գրված է մեծ վարպետությամբ — հանգերի և շեշտերի տեսակետից, և համարյա ոչ մի տան մեջ բովանդակությունը չի զոհվել ձևին։ Ինչպես ցույց են տալիս վարիանտների պատառիկները, սա իր ժամանակի ամենամասսայականացած խաղերից մեկն է եղել: Որքան կարելի էր, աշխատել ենք թե՛ բառարանի միջոցով և թե՛ տեքստի լյապսուսներն ու կետադրությունն ուղղելով, հասկանալի դարձնել ընթերցողին։


2—րդ հատածի 4—րդ տան «Գու լաս տարով» կարճ տողը բնագրում գրված է «Գու լա տարով»։


3—րդ հատածի առաջին տան «Նուր գովելի» տողը գրված է «Նուր գովիմ քի»։


4—րդ հատածի վերջին տան «Չունքի իլթիմազ իմ անում» տողը՝ «Չունքի իլթիմազ իս անում»։


5—րդ հատածի առաջին տան «ուս ու տես»-ը բնագրում գրված է «ուս ու տիս». 4-րդ տան «վաղըն գու քամ»-ը՝ «վաղըն գու լամ»։


Խաղի վերջում հիշվում է Աշուղ Օղլան անունը (տես նաև խաղ 18) և այնպիսի ձևով, որ թվում է թե հենց իր՝ հեղինակի մի այլ ծածկանունն է։ Այս անունով մի աշուղ մինչև այժմ հայտնի չէ մեր գրականության մեջ, մանավանդ, որ երևում է նրա հայերեն գրող աշուղ լինելը։ Հայտնի է, որ Սայաթ—Նովան հիշում է իր նախորդ՝ Դոստևի անունը, որի թուրքերեն գրած երգի վերնագիրն է բերում, և մենք չգիտենք, Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը թաղված այդ հայ աշուղը հայերեն երբևէ հորինե՞լ է, թե ոչ, ապա հիշում է Նադաշ Հովնաթանի «Թասերն չինի» խաղը (առանց հեղինակի անունը տալու): Հազիվ թե իրավացի լինենք, եթե Աշուղ Օղլանին նույ-