Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նացնենք Սայաթ-Նովայի հետ: Պետք է ընդունել, որ մեր երգիչը ունեցել է նաև մի այլ, հայերեն հորինող և շնորհալի նախորդ, որի խաղերի հետևությամբ էլ ինքը գրել է այս բահրիթավիլը և «էշխըն վառ կրակ է» (18} օգութլաման—խրատականը:


Կարելի է ենթադրել, որ 27 և 28 խաղերի ծանոթագրության մեջ բերված «Բլբուլըն նստած է վարթին, լավ կանչեր նա վարթի համա» վերնագիրը (այսինքն առաջին տողը) կրող խաղը ոչ թե Սայաթ-Նովայինն է, ինչպես երևում է լեզվից, այլ մի ուրիշ երգչինը, գուցե հենց Աշուղ Օղլանինը։


7. Այս խաղը («Դիբա ու ենգիդունիա») չնայած տարեթիվ չունի, բայց երգչի առաջին հայերեն ստեղծագործություններից մեկն է, որի ձևով հետագայում՝ գրել է բազմաթիվ երգեր։ Այս ձևը մեր բանասիրության մեջ համարվել է մուխամմաս, այդպես համարել է նաև երգչի որդին, սակայն բոլորովին էլ մուխամմաս չէ, չնայած լիովին պահպանել է վերջինիս հանգավորման եղանակը, որից և առաջ եկել այս թյուրիմացությունը։ Մուխամմասի առաջին հատկանիշը յուրաքանչյուր տունը հինգ տողից բաղկանալն է, երկրորդը՝ հանգավորման եղանակը, երրորդը՝ մետրիկան։ Այս և նման խաղերը բաղկացած են չորսական տողիք (տունը) և այդ պատճառով հեղինակը և ոչ մեկին «մուխամմազ» անունը չի տալիս, այլ գրում է «Էս էլ դիբա ու էնգիդունիայի հանգում», իսկ այս հանգը չպետք է հասկանալ երգի եղանակը, այլ ոտանավորի ձևը (տես 2, 30, 31, 33, 34, 35, 38, 39, 54)։ Շատ հնարավոր է, որ Սայաթ-Նովան այս ձևը վերցրած լինի Դոստիի «Գոզալլար յըղնաղինա բաղ դաստա բեդաստա թափանուր» թուրքերեն գրված խաղի ձևիղ, որովհետև այս և հաջորդ 8-րդ երգի ծանոթագրության մեջ (նաև 24-ի) ինգն ասում է այդ մասին։ Փաստն այն է, որ այս ձեր հայ աշուղական ստեղծագործության մեջ առաջեն անգամ մտքրել է Սայաթ-Նովան, ուստի ազատ կերպով կարելի Է անվանել «Սայաթ-Նովայի» և ոչ մուխամմաս։


Երկրորդ տան ա տողի «դու քա ալիտ» բառերի փոխարեն ձեռագրում գրված է «դու քա արիտ», որը Գ. Ախվերդյանը փոխել դարձրել էր «կու տաս ալիտ»։


8. 3-րդ տան 2-րդ տողում մի վանկ պակաս էր, և մենք ևս գերադասեցինք լրացնել քու դերանունով։


Այս նույն տան վերջին տողում մի վանկ ավելի էր, որովհետև ուրղան (թ. փոթորիկ, հորձանք) բառը սխալմամբ դրված Է ուրանան:


4-րդ տան վերջին տողի շահանդազ բառը թարգմանվել էր «աբբայական երթ» իմաստով, որը «բառացի» և բռնազբոսիկ է։ էնդազ-ը պարսկ. էնդախթեն (նետել, ձգել) բայի հրամ. եղանակն Է, որից բարդվում Է թիրենդազ — նետաձիգ բառը։ Գուցե Բահրամ Գուրի նետն է այդպես կոչվել բանավոր վեպում, որովհետև ասում է բելլու շահանդազ (հռչակավոր...), կամ լավագույն, ազնիվ տեսակի արքայական նետի մի տեսակն է, դժվարանում ենք ասել, բայց այլ իմաստ հազիվ թե ունենա։


9. Այս խաղը («Ուոտի՞ գու քաս ղարիբ բլբուլ»), անկասկած, Նաղաշ Հովնաթանի «Ուստի կուգաս, քաղցր բլբուլ» երգի ազդեցությամբ է դրված։


3-րդ տան ա. տողի դիլդար բառը բնագրում գրված է դիդար, որ պարսկերեն նշանակում Է դեմք, հայացք և այլն, այսինքն դրված Է թիֆլիսահայ