Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարակությունից։


2-րդ տան բ. տողի «համ դուն իս...» բառերը դարձրել ենք «համդ ունիս» (փառք ունիս), որովհետև նման գարձվածք (— «համ դու ես գոզալ թագավոր») «ազգդ ազգերումն գոված» բառերից հետո լինել չէր կարող և Ախվերդյանին, համդ (արաբ,) բառին անծանոթ լինելու հետևանքով, հեշտությամբ շփոթության մեջ է գցել բարբառային դուն իս ձևը։


3-րդ տան ա, տողում 1—2 վանկ ավելի է։ Հավանարար բնագրում էլ այդպես է եղել — «յարալուն հեքիմն էնդուր դուզե...»։ Լենինգրադի դավթարում այս տողն առանց էնդուր բառի է և չկա վանկի խախտում ամբողջ տողի մեջ։


11. Այս բարդ խաղը իրավացիորեն երգչի սիրո պրոբլեմի հետ են կապում սայաթնովագետները, որի վրա առաջին անգամ հատուկ ուշադրություն դարձրեց հանգուցյալ բանասէր Գ. Ասատուրը։ Նա այս խաղով, կարելի է ասել, համարյա ապացուցեց, որ լալանի, յարանի և այլ նման բառերի և այբ տառի տակ թաքնված է Հերակլ II թագավորի քույր Աննայի (Անա) անունը։


Պետք է ասել, որ սա երկու, իրարից միանգամայն անկախ գրված և բովանդակությամբ ու տրամադրությամբ հեռու, խաղերի բավականին բռնազբոսիկ միացումն է, կատարված հենց իրեն՝ հեղինակի կողմից։ Այդ է պատճառը, որ խաղի վերջում երկու անգամ է հանդիպում երգչի անունը։ Հիմնական խաղն սկզբից եղել է թեջնիս-բայաթի-թասլիբ, բայց հեղինակը մեջընդմեջ միացրել է (իր նույն սիրո օբյեկտին նվիրած) սովորական մի վարսաղ ես, որպեսզի ստանա «րուբայի-բայաթի-թասլիբ» (և թեջնիս), ինչպես գրել է վերջում։ Սակայն այս միացումով ոչ միայն րուբայի չի ստացվել, այլև աններդաշնակություն է ստեղծվել խաղի մեջ։ Գուցե հենց դիտմամբ այս նպատակով է արել երգիչը, որպեսզի նախկինի մեջ եղած որոշ օպտիմիզմին հակադրվի վերջինիս պեսիմիզմը, կամ սոսկ եղանակին հարմարեցնելու համար է արված, այդ չենք կարող իմանալ: Միայն չենք կասկածում, որ այս անսովոր ձևի միացումն է եղել պատճառը, որ Գ. Ախվերդյանը բայաթի-թասլիբ տները բաժանել էր երերական երկաթ տողերի վրա և աղավաղել ոտանավորի ձևը։


Չգտնելով որևէ առարկություն Գ. Ասատուրի սրամիտ և տրամաբանական մեկնաբանության դեմ, որ լալանի, յարանի և այլ նման բառերը ոչ թե արեվելյան երաժշտական մոտիվներ են, այլ Աննայի անունը կրող, հեղինակի կողմից հնարված հատուկ բառեր, բերում ենք դրանց մեկնաբանությունը.— «Յիս կանչում իմ լալանին, յարանին... զայանին... մերանին... մասանին» նշանակում են.— ես կանչում (հրավիրում) եմ լալ Աննային (լալ — անգին քար, սուտակ), յար Աննային, զայ Աննային—քաղցր, կամ հոգի և կենդանություն Անսային (գայ — պարսկ. — հոգի և կենդանություն, արաբ. քաղցր), մեր Ան—