Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նային, կամ մայր Աննային և ալմաս գոհար Աննային: «Նա ու այիբ զար անին»-ը կարելի է կարդալ նազ Աննային, կամ Նազանիին, ինչպես նաև Նովային ու Աննային զայ անեն, կանեն (զայ — անմիտ կորուստ, փչացում, կործանում)։ «Սև ու այիբ մաս անին» — Սայաթին ու Աննային մասնատեն, բաժանեն,[1] կամ թե ոտքը կապ գցեն, պարսկ. մէս (—հանցավորի ոտնակապ) բառից։


Ռուբայի 2-րդ տան ա. տողի (խաղի 15-րդ տողը) նովաբին ձեռագրում դրված Է նովաբունաքար:


Բ. տողի սպանող բառի փոխարեն ձեռագրում գրված է գըժվեցնող, որը խախտում է չափը։ Այս երկու տողերը լրիվ կան ադրբեջաներեն մի այլ խաղում, որտեղ գրված է սպանող (օլդուրան), ինչպես և պետք Է լիներ։ Սպանող Է դրված նաև Լենինգրադի ձեռագրում, որտեղ այս ռուբայի կազմող վարսաղն առանձին կա (մեկ տան պակասով)։


Գ. տողի «աչկիրուտ ունքիրըտ» բառերը ձեռադրում գրված են «աչկիրըտ ունքերուտ», իսկ երգչի որդու ձեռագրում՝ «ունքիրըտ աշկերիտ»։ Նախավերջին տան 3—4-րդ տողերը կորած են, բայց, ելնելով թեջնիսի սկզբունքին, փորձել ենք վերականգնել (մոտավոր) այդ տողերը, առնելով անկյունավոր փակագծերի մեջ, համարյա չկասկածելով, որ հիմնական թեջնիս բառր ան-մասն բառն է։ Անմաս անել նշանակում Է, առանց հաղորդության, անօրէն սպանել. նահատակել։


Վերջին տան—«սերըտ սիրտըս կես անի»-ն, ձեռադրում՝ «սերտ սիրտըս կես անի», որը պարզ գրչի սխալ է, սիրտս ձևով է դրված նաև մյուս օրինակում։


12. Այս թասլիբ խաղի առաջին տունը երկու տողով գրելը, անշուշտ, սխալ է, որը ծագել է երկրորդ տունը սխալ (շուտասելուկի նման, շեշտով արագ) արտասանելու պատճառով։ Այնուամենայնիվ բազմաթիվ հրատարակությունների տրադիցիան այս դեպքում ևս չխախտելու համար, թողեցինք հայտնի ձևով։


Նախավերջին տողի «Սայաթ-Նովա, նաղլու յարին» պետք է հասկանալ— նման ես նազլու յարի համար, կամ պատճառով գնված ստրուկի կամ ճորտի, սակայն նախորդ չարին, արին հանգային բառերին հարմարելով, այդպես Է գրել հեղինակը, որը հասկացվում Է սովորաբար՝ «նազլու յարի (կողմից) գնած նոքար»։


13. Այս գեղեցիկ խաղի բայաթիները—կարճավանկ տուները, երգիչը, մեծ մասամբ, վերցրել Է ժողովրդական խաղերից — ջանգյուլումներից։


Վերջին մուխամմաս տան սըրփե բառը բնագրում գրված Է սրոե: Տես 57 խաղի ծանոթ.:


14. Այս խաղը մուխամմաղի համար անսովոր տաղաչափությամբ Է գրված, ընդունված կանոններից դուրս։ Այս բանը նկատել Է Գ. Ախվերդյանը, համրելով «երգչի նորահաս պտուղներից մեկը»։ Գ. Էևոնյանը ցրում է. «Կամ պետք Է համաձայնել Ախվերդյանի հետ», կամ թե կարծել, որ «մեծ չափով աղավաղումների Է ենթարկված», որովհետն «տաղաչափական վրիպումներով շատ Է հարուստ»։ Uակայն, որքան էլ երգչի նորահաս պտուղներից մեկը լի—

  1. Տես նաև «Գրական թերթ», 1940 թ. № 30, Մ. Աբեղյան — «Ս. - Ն. և նրա սիրո առեղծվածք»։