Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15. Ա. տողի օրըս բառը պետք է եղած լիներ աւրըս, բայց հեղինակը, մեքենայաբար, կամ հարկադրված գրել է սովորական ձևով:


2-րդ տան ղարար բառը գրված է զարար (վնաս), որը, անշուշտ, գրչի սխալ է, չնայած վրացերեն ղ և դ տառերի ձևը շատ է հեռու իրարից, արդյոք ինքը՝ հեղինակը, հայերեն գրածի՞ց չէ արտագրել վրացատառ դավթարը, շփոթելով զ և ղ-ն. այս տառերի շփոթությունն այդ է վկայում։


16. Այս ուչչաման—երեքնակը այժմ բնագիր չունեցող 7 խաղերից մեկն է։ Գ. Ախվ. վերծանության մեջ խաղի 9-րդ տողում մի վանկ ավելի էր, «Ե՛կ, արի՛, սի՛րա, մի՛ կենա դուն մե դամաղի». նախապես ենթադրում էի, թե եկ կամ, ավելի շատ, դուն բառերից մեկն ու մեկը սխալմամբ մնացել է տողի մեջ, բայց ամբողջ երգն ուշադիր կարդալուց, արձակի վերածելու միջոցով բովանդակությունը վերծանելուց հետո հանդես է գալիս Գ. Ախվ. սխալն այս տողում։ Ստացվում է այնպես, որ երգիչը դիմում է իր սրտին, որպեսզի այն չմնա մեկ տրամադրությամբ (դամաղի) — «մի կենա դուն մե դամաղի», իսկ սա ամբողջությամբ հակասում Է խաղի ոգուն։ Մեզ համար կասկածից վեր Է, որ բնագրում գրված Է եղել «մընա դուն մե դամաղի»: Մընա բառը վրացերեն գրված Է եղել մինա (ը տառը չլինելու պատճառով)։ Գուցե մի ավելորդ կ տառ, կամ նման մի գիծ ևս, ընկած Է եղել բառի մեջ և Ախվերդյանը կարդացել Է «մի կնա = մի կենա», որից աղավաղվել է ամբողջ երգի միտքը և տողում ավելացել Է մեկ վանկ։ Մենք այս սխալն ուղղեցինք։


17. Խաղի ա. տողի բովանդակությունը («Դուն Էն հուրին իս, վուր գեմի կու զավթե»), հայտնի չէ, անմիջականորեն դուրս է գալիս Հոմերոսի Ոդիսականից—սիրենների մասին եղած գեղեցիկ առասպելից, թե որևէ արևելյան հեքիաթից, որտեղ նույնպես կան նավ զավթող հուրիներ, ծովային փերիներ՝ մեզ չհաջողվեց պարզել։ Պատկերը և անմիջականությունը շատ ավելի նման է Ոդիսականին։


2-րդ տան ա. տողի յիզիդ բառը (եղիդ) մենք թարգմանում ենք անհավատ, անաստված իմաստով, որովհետև քուրդ-եզիդ հատվածի հավատալիքներից ելնելով, Թուրքիայում այդ նշանակութիւնն էր ստացել եզիդ բառը։


Երգիչն իր ադրբեջաներեն խաղերից մեկում (39) ասում է՝ «էշխեցդ դասել եմ թալիշ», որը համարյա նույն իմաստով է գործածված, ինչ և եզիդ:


18-րդ դարում երևի թալիշները (կովկասա-իրանական ցեղ), գերազանցորեն եղել են կրակապաշտ։


18. 4-րդ տան առաջին տողը՝


«Թե դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս» — պետք է հասկանալ ոչ թե սիրո հետ, կամ սիրո ետևից ման գալը, փնտրելը, այլ սիրո սուր, կատաղի