Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(արաբ. հիդ) մանգալը — գերանդին, որին չի դիմանա անգամ Զալի որդի Ռուստամը։


Գ. Ախվերդյանի աչքից վրիպել է այս խաղի ծանոթագրության մեջ ևս հիշատակված Աշուղ-Օղլան անունը (տես 6-րդ խաղի ծանոթ.)։


19. 8-րդ տողի մարա բառը բնագրում գրված է միրա, իսկ մյուս բոլոր հանգավոր բառերր (հանգակապ տողերի) ունեն ...արա վերջավորությունը, և որովհետև այս խաղը ղափիա է, ապա նման տարբերություն լինել լի կարող։ Մարա բառը միանգամայն համապատասխանում է իր իմաստով։


Վերջին տան սիրա բառր բնադրում էլ այդպես գրված է և ոչ սիրո, ինչպես խմբագրել և հրատարակել է Գ. Ախվերդյանը։


20. Բնագրում այս խաղի 3-րդ տանը հաջորդում է մի անավարտ տուն՝ ջնջված հեղինակի կողմից.

Ահլի թաքավուր իս, յաղութ ալմաս իս.
Մին արզուհալ ունիմ, աջաբ ի՞նչ կոսիս,
Գուզիմ թե դըռանըտ ծառա դառնամ յիս,
Չուն դիդարետ...

Սրան հաջորդող (ավարտած 4-րդ) տան վերջին, հանգակապ տողը («Վունցոր ղարիբ բլբուլ վարթին չի համապատասխանում նախորդ գ. տողին և հանգավոր տիսալով բառը ոչ միայն բռնազբոսիկ է, այլ բռնազբոսիկ փոփոխման է ենթարկվել (տիսալով-տեսնելով), մյուս հանգավոր բառերին լրիվ համաձայնեցնելու համար։ Ավելի հավանական է թվում, թե այստեղ պետք է լիներ տիս գալով, այսինքն՝ վարդին ի տես եկող ղարիբ բլբուլ լի նման երկար ժամանակ կարոտ եմ մնում իմ յարին, բայց գ հնչյունը խախտել է... սալով վերջացող վարսաղի հանգը և հեղինակը չի գրել գ-ն։ Այդպես է և վերջին հանգավոր բառր — «արտասունքըս հուսալով (—հոսելով, Տիսայով բառը, թվում է, պահված է եղել ջնջված տան համար, բայց «չի կշտանում» բառերն արդեն գբաղված են եղել 3-րդ տան մեջ և այդ պատճառով էլ 4-րդ տունը ջնջվել է, որի վերջին տողը երևի պետք է լիներ — «Չու դիդարետ [չիմ կշտանում, տիսալով»], որովհետև դեմքդ տեսնելով չեմ կշտանում։


21. Մեծ ժողովրդականություն ստացած այս երգն արժանի է ավելի մեծ ուշադրության նաև այն տեսակետից, որ թարգմանված է հենց իրեն՝ հեղինակի կողմից, իր գրած ադրբեջաներեն խաղից։ Իհարկե, կարելի է ենթադրել և հակառակը, որ հայերենից է թարգմանված ադրրեջաներենը, բայց ավելի էականը թարգմանության մեջ եղած տարբերակների հարցն է, որի մեջ արտացոլվում է մեծ երգչի ճաշակը, խորամտությունը և նրբությունը (տես հավելվածը)։ Որոշ տողերի, մանավանդ 14-րդ տողի շուրջը («Չիմ անի քալա գըն...») բավականին վեճեր ու ենթադրություններ են եղել ժամանակեն, որոն անդրադառնալու կարիքը չկա այլևս (տես բառարանի քալագ, ղալ, րանգ բառերը):


«Յոթն իմաստասերները» պետք է ենթադրել ոչ թե անտիկ Հունաստանի յոթ փիլիսոփաները, այլ «Պատմություն կայսերն Փոնդիանոսի... և յոթը իմաստասիրացն» գրքի փիլիսոփաները, մի գիրք, որը մանավանդ 18—19-րդ դարերում մասսայականացված է եղել նույնքան, որքան «Պդնձե քաղաքի» «Ալեքսանդրիյի» պատմությունները։ Գիրքը լույս է տեսել նաև 1740 թ. Պոլսում