Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12

Յիս քու ղիմաթըն չիմ գիդի՝ ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս՝ Լեյլու դիդարի նըման իս։


Աշխարումըս իմըն դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշնիրըտ՝ նաբաթ ունիս,—
Ղանդ ու շաքարի նըման իս։

Դադա պիտի՝ թարիփըտ ասե,—
Ակռեքըտ յաղութ-ալմաս է,
Ռանգըտ փըռանգի ատլաս է,—
Զար-ղալամքարի նըման իս։

Մազիրըտ նըման ռեհանիդ
Դուն ուրիշ խիալ մի անի,
Ռահմ արա, հոքիս մի հանի՝
Մուրվաթով յարի նըման իս։

Տունը դիմանամ էսչափ չարին՝
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ-Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նըման իս։