Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սերևանի»։


2-րդ տան ա. տողի միջից երկու բառ ջնջված է (թուղթը մաշված), իսկ մեկ բառ, այն է վարթըն, գրված է մարթըն: Այդ պատճառով էլ Գ. Ախվերդյանը տողը բաց էր թողել։ Նա նույնպես մարթ բառը դարձրել է վարթ, իր սևագրության մեջ։


23. Ձեռագրում այս խաղը նոր համարակալված 131-րդ էջում է, իսկ հաջորդ (24) «պատասխան» խաղը՝ 116, ուստի նախորդը պետք է լիներ 117-րդ Էջում, բայց այժմ այս համարը կրող էջում 22-րդ խաղն Է գրված նույն, 1754 թ., բայց ուղիղ մեկ ամիս առաջ (մարտի 1-ին)։ Գ. Ախվերդյանն իրավացի կերպով այս երկու խաղերը գրել էր իրար մոտ, միայն հակառակ դասավորությամբ։ Հեղինակն այս երկու խաղերի վերջում գրել է դազայի, մինչդեռ սրանք գազել չեն, այլ նույն «գիրա ու էնգիդունիայի» հանգով են գրված։


24. 4-րդ տան վէրջին տողի առաջին «կրակե» բառը ստորակէտով չանջատելը թյուրիմացություն Է ստեղծել, և ռաշն ու ջեյրանը դարձել են կրակե ծովից դուրս եկած, մինչդեռ իրենք են կրակն (հրեղէն ձին ու ջեյրանը), բայց ծովի մեջ բնակվող։ Այս տողի ռուսերէն թարգմանությանը ևս անդրադարձէլ էր Հ. Թումանյանը (տես «Թումանյանը քննադատ», էջ 361 )։ Բանավեճի տեղիք է տվել նաև վերջին տան «արեգակի դեմըն փար իս» դարձվածքը, մանավանդ փար բառը հասկանալով որպես արեգակի դեմ վահան, շղարշ, վարագույր («Թումանյանը քննադատ», էջ 325 և 361 )։ Արեգակի դեմըն-ը պետք է հասկանաք—արևի հանդեպ, կամ համեմատությամբ պերճ, շքեղ, հոյակապ, բարձր ես (պարսկ. ֆհր բառից)։


Վերջին տողի «Դաշտի ծաղիկ, հովտաց շուշան» պատկերը, երգիչը վերցրել է Աստվածաշնչից (Երգ. բ. 1 — «Ես ծաղիկ դաշտաց՝ շուշան հովտաց»)։


25. Նույնպես ձեռագրում պակասող երգերից է։


2-րդ տան դ. տողի «հուտով հիլըն» բառերը մտցրել ենք մենք, որովհետև Ախվերդյանի և բոլոր մյուս հրատարակությունների մեջ, գրված է զանջափիլըն, որը կա և ա. տողում և հազիվ թե բնագրից եկող սխալ լինի։ Գ. Լևոնյանն այս առիթով գրել էր, թե «...պետք է ընդունել, որ այս բառի տեղ եղել է ղարանփիլրն և զանշաֆիլըն բառերի հանգը կրող մի այլ բառ» («Ս.-Ն.», 1931 թ., էջ 168)։

Դ. տողի Սամանդար բառն անհասկանայի է։ Պարսկերեն նշ. է սալամանդր (կրակի մեջ ապրող հեքիաթային կենդանի), որր լինել չի կարող այս տողում։ Եթե սամանբար պարսկ. բառի աղավաղումը չէ, որ նշ. է ճերմակայանջ, հասմիկայանջ, ապա պետք է ընդունեք, որ հեղինակն ինքը պարսկ. սաման (խելք, խոհեմություն...) կամ սամ-սաման (հողն, ծիածաաներ) բառերից բարդել է նոր բառ՝ հանգի համար։ Ավելի հավանական է վերջինը, որովհետև ասում է — «ունքիտ, սամանդարիտ էրնեկ», այսինքն աղեղներ, ծիածաններ կրող հոնքիդ երնեկ։


26. Երգչի հետաքրքիր տարաչափությամբ դրված դուետ խաղ-երգն է այս: Առանձին բոլոր տներին նախորդող Սայաթ—Նուվեն, սիրեկանն բառերը Գ. Ախվերդյանի հավելումն էր, բնագրում չկա, և մենք հանեցինք, մանավանդ այնպես են սկսվում տուները—ասի, ասաց..., որ դրանց կարիքը չի զգացվում: