Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7-րդ տան ա. տողի — «մազիրըտ սիրման իս անում» բառերը բնագրում գրված են «մազիրտ սիրմասիմանում» ձևով։ Ախվերդյանը սխալ գրել էր «սուրմա իս անում» և ծանոթագր. մեջ պարզվում է, որ այդպես է գրել ոչ միայն իր «կարծիքով», այլև «մեկ խաղ ասողի խոսքով» (տես «Ս.-ն» 1852 թ., էջ 101)։


Սալաթ-Նովան չէր ասի սուրմա անել, որովհետև սուրման (ծարիր) քաշումեն (կամ գնում են) գերազանցորեն աչքերին» Նա գրել է սիրմա (թ. սըրմա-արծաթ), ինչպես 13-րդ խաղում ևս ասում է «իմ սիրմա-էրծաթ ախպեր»: Անշուշտ, բնագրում գրչի սխաչ է-սիրմա սիմ-ը չնայած սիմ բառր պարսկ. նշ. է արծաթ, բայց այստեղ այդ բառը չէ, այլ իս-ը շրջվել դարձել է սի է անում բառի վերջին մ-ն մեխանիկորեն միանալով սի-ին՝ ստացվել է սիմ:


8-րդ տան բ. տողի դիլդար բառը բնագրում գրված էր դիդար (տես ծանոթ. 9)։


27. Ձեռագրի 118-րդ էջի երկու երգերից մեկն է, որոնք ունեն մեկ ծանոթագրություն — «այս երկու երգերը նույն ձայնով...»: Ախվերդյանը երգերն անջատելով իրարից (28 — ԼԶ), ծանոթ. թողել էր նույնը՝ առանձին երգերի վերջում միայն «էս երկու խաղերը» դարձրել՝ «էս խաղը»... առաջ էր եկել թյուրիմացություն, որովհետև վերջին երգը, Ախվերդյանից սկսած, տպագրվեյ է առանց էնտիղեմեն, էնտիգեմեն» կրկներգի, որոնք հավասար են նախորդի «յանա-յանա» բառերին։ 28-րդ երգն առանց կրկներգի տպագրվել տպարանական սխալ է, թե Ախվերդյանը ինքն է դուրս գցել, դժվար է պարզել. հավանականը առաջինն է։


29. Նաղաշ Հովնաթանի «Նստիմք ի մեջլիս — թասերըն չինի» երգի չափով գրված (5 — 5 — 5) այս, ներքին, եռահանգ տողերով խաղը Սայաթ-Նովայի արվեստը գլուխգործոցներից մեկն է, որի բնագիրը այժմ չկա ձեռագրում, բայց կա Լենինգրադի ձեռադրում առանց 4-րդ տան։


Բ. տողի անիմ բառը մինչև այժմ եղել է նանիմ ձևով։


2-րդ տան բ. տողը միշտ տպագրվել է — «եկ նընգնինք չոլըն, վուր հաւնինք գոլըն. ջեյրանի վախտ էս — Լենինգրադի ձեռագրում գրված է. «Ես գընանք չոլըն, վուրս անինք գոլըն — ջեյրան ի վախտ է»։ Երկրորդ ձևը երևի ավելի ճիշտ է, իսկ առաջինը սխալ ընթերցանության արդյունք, նկատի առնելով, որ, անշուշտ, պոկված, մաշված թերթի վրա է եղել (որն այժմ չկա) որոշ ձայնավորներով պակաս, վրացերեն գրված գննք նգննք, վուրս անին վուր հասնինք բառերը շատ հեշտ էր շփոթել իրար հետ։ Այդուհանդերձ մենք վուր հասնինք բառերը չենք փոխարինում վուրս անինք բառերով, որովհետև որս անելու տրամադրություն չկա երգում, այլ խաղաղ գիշերվա մեջ, երբ անգամ բլբուլն է քնած վարդի թփին, պետք է որ գնային լճի ափ ու եղջերուները գիշերվա ջուր խմելը դիտեին։ Նընգնինք-ը փոխարինեցինք գնանք բառով։


Գ. տողի «վարթըն բաղաթին» բառերը տպագրված են «վարթըն բաղին իսկ Օհանի արտագրածում՝ «վարթըն ի բադին» ձևով։ Առաջինում և հանգն խախտված և պակաս է մի վանկ, իսկ երկրորդի հանգն է խախտված, որպիսի բացառությունը լինել չէր կարող այս երգում։ Գուցե բնագրում եղել է «վարք ի բաղաթին», բայց մենք դարձրինք «վարթըն բաղաթին», որովհետև նախորդ ոտքն է — «բլբուլըն վարթինա»։