Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

31. 5-րդ տողը բնագրում՝


«Մակամ էլ օչով յա՞ր չէ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա»:


Տողի առաջին կեսում մի վանկ ավելի է, և մենք հանել ենք էլ-ը, Լենինգրադի ձեռագրում — «Մագար մե մարթ յար չէ՞ սիրի...»։


14-րդ տողի շարիփ բառը բնագրում, նախորդ փադիշահի բառի ազդեցությամբ, սխալ գրված է շահիփ, տվյալ դեպքում անիմաստ մի բառ, որը և չի համապատասխանում այս տան մյուս երկու հանգավոր բառերին-թարիփ Ղարիբ:


32. Այս խաղը պատռտված, մաշված թերթի վրա հասել է Գ. Ախվերդյանին և այժմ այդ թերթը չկա ձեռագրում: Բացի 2-րդ տողի քասեմեն բառից և 3-րդ տողի մնացի բառի առաջին երկու տառից (մն), որ առաջարկել էր ավելացնել Գ. Լևոնյանը, մյուս բոլոր բառերն ու տառերն ավելացրել ենք մենք, միաժամանակ որոշ ուղղումներ մտցնելով Գ. Ախվերդյանի այժմ բնագրի դեր ստացած վերծանության մեջ։


33. Այս խաղը, բոլոր տեսակետներից, երգչի ամենաուշագրավ և նշանավոր գործերից մեկն է, բայց անհասկանալի պատճառով 4-րդ տունը ոչնչով չի առնչվում այս շատ անմիջական գործի ամբողջականության հետ։ Այս ձախողակ տան 3-րդ տողը բնադրում գրված է.

«Շափաթն օխտն օրին ասի քու հած նուր բաբաթ է»։

Գ. Ախվերդյանը տողի երկրորդ մասը սխալ է վերծանել, իսկ առաջին մասը սխալ հասկացել, որն արտահայտվել է կետադրության մեջ.

Շափաթըն օխտն օրին, ասի, հաքածըդ բաբաթ բաբաթ է»,

որ նշանակում է — շաբաթվա յոթ օրին (օրը) ասեցի. հագածդ տեսակ տեսակ է,— մինչդեռ բնագիրք թելադրում է տողի վերջին կեսը կարդալ — «քու հարածն ուրիշ բաբաթ է», կամ ավելի ճիշտ՝ «քու հաքածը նուր բաբաթ է», այսինքն — շաբաթը յօթ օր են ասում (—որ յոթ օր ունի), այդ յոթ օրվա մեջ (և ոչ միայն կիրակի օրերը) քո հագածը նոր տեսակ է — առնական է միշտ։


34. 2-րդ տան վերջին տողի «Թովուզի թախտ»-ը երևի հնդկական մողոլի հայտնի գահն է, որը ավարի մատնեց նադիր Շահը (1739) Հնդկաստանի մայրաքաղաք Գելին (Զիհանաբադ) գրավելուց հետո։ Այդ դեպքի ականատես Քիչիկ