Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արութինը նկարագրել է Թավուզի թախտը — «Ամբողջ գահի մեջն ու դուրսը շինված էր միակտոր գոհարներից: Վերևի լուսնաձևի վրան գոհարներից մի սիրամարգ էր շինվել և սիրամարգի փետուրների վրա ինչքան որ գույներ կան, բոլոր գույներն էլ գտել ու համատասխան ձևով դասավորել էին։ Եվ որովհետև գահի վերևի լուսնի վրա սիրամարգ էին տեղավորել, այդ իսկ պատճառով այդ գահը կոչվում է թավուզի (սիրամարգի) թախտ. (Հայկ. ՍՍՌ ԺԿՍ կից պետ. ձեռագրատան «Մատենադարան») գիտական նյութերի ժողովածու № 1, Երևան, 1941 թ., էջ 118)։ Երևի Ժամանակին ավանդություն է եղել, որ այդ գահը մնացել է Խոսրով Շահից, ինչպես գրում է Սայաթ-Նովան


35. 4-րդ տան ա. տողի արաբերեն շամս ու ղամար (արև, լուսին) բառերը հեղինակը փարսեվար է ասում ոչ թե չիմանալուց, այլ վանկերի և այդ բառերի պարսկ. լեզվում շատ գործածական լինելու պատճառով:


Վերջին տան ա. տողի հիմնանամ (հիմնավորվեմ) բառը բնագրում գրված է հիմանամ: Այսպես է նաև 13 (ԺԱ) խաղի 3-րդ բայաթի տան մեջ (հիմացի), որի պատճառը գուցե սրանց հետ գործածվող հանգավոր բառերը լինեն (իմանամ, դիմանամ, իմացի, դիմացի)։


36. Այս խաղն ուշագրավ է նաև իր տաղաչափության տեսակետից — ա. տան ու տողերն ունեն 15 վանկ (4—4—4—3), մյուս տների առաջին երեք տողերը՝ 10 վանկ, իսկ 4-րդ, հանգակապ տողերը, նույնպես 15 վանկ՝ 3-րդ տան առաջի երեք տողերը Գ. Ախվերդյանը սխալմամբ դարձրել է 15 վանկանի, հանելու հանգավոր սադաղն, բաղն բառերի ը-ն, ելնելով բնագրի առաջին տողի երկրորդ կեսի «դուգուն դաղըն ի՞նչ կոն իմ» գրածից, մինչդեռ բնագիրք պետք է. կարդալ — «դուգունըն, դաղըն ի՞նչ կոնիմ»։


37. Խաղի առաջին տողի—«արի համով ղուլուղ արա...» բառերը հասկացվել բառացի՝ համով, քաղցր ծառայություն։ Մենք թարգմանել ենք հաշտ, համերաշխ, միաժամանակ կասկածելով, որ կարող է պարսկ. նաև (հէմ) բառը լինել, որ նշ. է վիշտ, թախիծ. հոգս, տագնապ, մանավանդ, որ այս նույն բառը մի այլ խաղում (6 — ԽԴ) գործ է ածում հեղինակը — «էտ փըրսանդով հալիս անում» — այդ հնարքներով, եղանակով հոգս, վիշտ, տխրություն ես պատճառում։ Այս 37-րդ խաղի բովանդակությունը ևս կարծես ավելի է համապատասխանում պարսկ. հէմ բառին, որ խալխի նոքարը դիմում է իրեն, թե, արի հոգս ու վշտով ծառայիր մարդկանց, որոնք միայն լեղի պարգևել և շուշ (սիրտ) կոտրելը գիտեն և ընդունակ չեն ձեռք բերելու շահին շիքյարը (ընտիրը, հազվագյուտ բանը)։ Բնագրի շահով շըքար-ը ենթադրում ենք շահին շիքյար բառերի աղավաղը:


3-րդ տան վերջին տողը — «Մի ածի խուզի առչիվըն լալ ու գովճար, Սայաթ-Նովա», վերցրած է Ավետարանից — «Մի տայք զսրբութիւն շանց և մի արկանէք զմարգարիտ ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ոտն կոխիցեն զնոսա, դարձեալ երգիծուցանիցեն զձեզ» (Մատ. գլ. է—6)։


38. Վերջին տողը բնագրում գրված է. «Խաթարանդով չարա ու չարդախ, քոշէ ամարաթն դուն իս»։ Շեշտի և չափի համար ու շաղկապը մենք ևս փոխադր ենք քոշկ, ամարաթըն բառերի արանքը, որտեղ և պետք է լիներ։