Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11. Լենինգրադի ձեռագրում «բարով տեսա, իմ սիրեկան» կրկնվող տողերը գրված են «բարով տեսանք, իմ սիրեկան» ձևով. իսկ 2-րդ տան 2-րդ տողը— «Էշխեմետ համան իմ լացի», գրված է — «Յիս քիղ ամա շատ իմ լացի»։


12. Կասկածից վեր է, որ սա 6—7 տնից բաղկացած մի ամբողջական խաղի հատվածն է, ավելի ճիշտ, մեջընդմեջ կրկնվող տներն են, որի ապացույցներից մեկն էլ հեղինակի անվան բացակայությունն է խաղի վերջում։ Վրացերեն ծանոթագրությունը սխալ կարդալով («Գուլիսանգինդանի հանգով») փակագծի. ընդգծված բառը ենթադրվել է աշուղական խաղի տաղաչափության կամ եղանակի մի նոր տեսակ։ Վերջում վրացերեն գրված է (միասին) , որ կարդացվում է՝ «Գուլ իս անգին»-ից, նույն հանգով։ Երևի խաղն այդ բառերով էլ սկսվել է։ Ծանոթագրության մեջ ռազիանի է համարել Գ. Ախվերդյանը, բայց սխալ, որովհետև սա ռազիանի-ա չէ, որ նշ. է համաձայնական-համաձայնության խոսք, այլ ռադիանի-ա, որ նշ. է մերժողական:


13. Երգչի ձեռագրում պակասող 7 խաղերից մեկն է։ Գ. Ախվերդյանը գրում է «էս թերթի մեկ կողմն գջլած էր», և այդ պատճառով վերջին տունը նա գրել է այնպես, ինչպես հասել է իր ձեռքը.

«Անց կացավ աշու . . . խաղալ է ուզում
Հասավ գարունքվան հուսանըն բըլ . . .
Սայաթ-Նովեն առանց նընգիր ճիտըն գ . .
. . . կորցըցած խոնթկարի պես նրստած» . . .

Այս խաղի վարիանտը նույնպես կա Լենինգրադի ձեռագրում (առանց 3-րդ տան), որտեղ այս տունը գրված է հետևյալ ձևով.

«Հասավ գարունքվան վախտըն բլբուլնիրըն գալ է ուզում.
Կարմիր ու գուլգազ ա հաքի, սարվիքըն խաղալ է ուզում.
Սայաթ-Նովեն առանց նընդիր վիզը գըցած լալ է ուզում,
Ջուր կորցրրած խոնթկարի պես նստած է խաղնից բեղամաղ»։

Գ. Ասատուրը մի քանի սխալ ընթերցումներով հրատարակել է նաև այլ տունը, որտեղ, օրին., սարվիքըն բառը սարյակ է կարդացել, որը կարմիր ու գուլգազ չի կարող հագնել, ինչպես նաև այդ գույները չեն կարող հագնել մշտադալար նոճիները (սարվիքը), որից երևում է, որ երգչի որդին ևս սխալ է կարդացել կամ հիշել բնագիրը։ Բայց և այնպես մենք հարցականով թողնում ենք սարվիքըն բառը, քառատողի վերականգնման հիմքն ընդունելու հեղինակի ձեռագրից մնացած բեկորները։


Հուսան բառը. որ մեր բանասերները համարելով երգչի բռնազբոսիկ բառը ենթադրել են թե հոսանք բառն է, ուղղել, դարձրել ենք հուսան (նյուսհը արաբ. — հրաշալիք, սքանչելիք)։


4-րդ տան վերջին տողի Վուրսնուրթին զենից բառերը (Գ. Ախվ. սխալ վերծանությամբ) դարձրել ենք վուրսնուրթի նիզնից (որսորդի նիզակից) այդպես էլ գրված է Լենինգր. ձեռագրում.


«Տեսա յարալու ջեյրանըն, վուրսնուրթի նիղնից րեգամազ»։


14. Առաջին տողի «լալ անիլըն» Գ. Ախվ. թարգմանել է լաց լինել, բայց ավելի համապատասխանում է լռեցնել, մունջ (լալ) անել իմաստը. այսինքն բեղաւ մարդուն խոսեցնելուց հետո լռեցնելը դժվար է, օգուտ չի ունենա։