Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3-րդ տողի գալ աննիլըն բառերը մենք թարգմանում ենք սուղ, ողբ անել (արաբր.—գալ բառից), Գ. Ախվ. թարգմանել Է «մեռելու վրա գալն» իմաստով:


4-րդ տան «Ուռնիելի կալը» վերցրած է Աստվածաշնչից, Ուռնա Հերուսացվո կալն է, որը, իբր աստծու հանձնարարությամբ, հրեշտակի թելադրանքով 600 սիկլ արծաթով գնում Է Դավիթ թագավորը և կառուցում «սեղան տնառն» (Ա. Մնաղ. գլ. ՒԱ — 15—26)։ Թե ինչու Է այդ կալն ընտրվում և նրա տեղում կառուցվում Երուսաղեմի տաճարը, ավանդությունն ասում Է, որ եղբայրները բաժանվելուց հետո ամեն մեկը, իրարից թաքուն, գիշերը ցորենի խուրձեր են ավելացնում մեկը մյուսի դեղում։


«Չուրս գլխանի ռաշ»-ը մեզ հայտնի չէ, թե երգիչը որտեղից Է վերցրել, բայց հնարավոր Է, որ դրանով, պատկերավոր ձևով, արտահայտած լինի ժամանակի գաղափարը, այսինքն տարիներն իրենց օրինաչափ կրկնվող չորս եղանակներով:


45. Այս խաղից մինչև 52-րդ խաղը, ներառյալ, առաջին անգամ (1903 թ.) հրապարակ Է հանել բանասեր Գ. Ասատուրը, որն արտադրել Է Պետերբուրգում 1892 թ., Գիտությունների ակադեմիայի Ասիական թանգարանի վրաց ձեռագրերի ֆոնդում պահվող № 222 ձեռագրից։ Այս ձեռագիր տաղարանը, վրաց թագաժառանգ Թեյմուրադի հանձնարարությամբ, 1823 թվականին կազմել է Սայաթ-Նովայի կրտսեր որդի Յովանեն (Օհանը)։ Ձեռագիրը պարունակում Է երգչի 80 խաղը՝ գրված երեք լեզվով։ Մենք այս բոլոր խաղերը կրկին համեմատել ենք բնագրի հետ, որովհետև Գ. Ասատուրի վերծանության մեջ կան բավականին սխալներ, թերություններ[1]։


Այս խաղի առաջին տողը բնագրում կարդացվում է՝ «կիսամուրազ մի սըպանի, չունքի ասիր սեր, նազանի», Գ. Ասատուրը կարդացել Էր այսպես, «էյ բեմուրազ մի սըպանի, չունքի արիր սեր, նազանի»։ Տողի ասիր բառը արիր դարձնելուն համաձայն ենք և մենք, եթե, իհարկե, երգիչը այդ երկու բառերով չի ցանկանում ասել՝ «որովհետև դու ասեցիր՝ քեզ սիրում եմ»։


Խաղի վերջում կա Օհանի հետևյալ ծանոթագրությունը. «Սա լավ գարեհլիի ձայնով է»։


46. Ելնելով առաջին տան հանգերից և մյուս երեք տների հանգակապ տողերից, համոզված ենք, որ խաղի վերջին տողը սկզբնաղբյուրում եղել է ոչ թե «Նըրանից ձիռքտ քաշիլըն Էտ էլ շատ ա արմանալու», ինչպես գրել է Օհանը, այլ «Նըրանից ձիռքըտ քաշիլըն, շատ ա էտ ալ արմանալու (Ղարաբաղի, ավելի հավանականը, արևմտահայ բարբառների ձևով)։


47. Առաջին տողի երկրորդ մասը կարդացվում է ոչ թե «հերիմըթ անճարի բարաթ», ինչպես վերծանել է Գ. Ասատուրը, այլ՝ «հուքմըթ մե րուս չարի բաբաթ», այսինքն՝ «հրամանդ մի ռուս ցարի նման» (չար— թուրք, — պարսկ. արտասանությամբ է—ցար բառի), մանավանդ, որ երկրորդ տողի մեջ կա «չարի բաբաթ» բառերը։ Այս վերծանությունը, թեև այլևս կասկած չի հարուցում, բայց և այնպես տպագրում ենք շղատառով։


6-րդ տողի «Զոհրա աստղ (Լուսաստղ — Վեներա) բառը մի վանկ է ավելացնում տողում, շատ հավանական է, որ երգչի լուսնատող բառը որդին

  1. Մանրամասնությունները տես ՍՍՌՄ Գիտութ. ակադեմիայի հայկական ֆիլիալի «Տեղեկագիր», սերիա Ա, № 3 (1943 թ.), Մ. Հասրաթյան — «Ս.-Ն.-ի հայերեն մի քանի խաղերի մասին», էջ 23—46։