Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձրել է արաբ. Զոհրա (աստըղ), մենք գերադասեցինք երգչի գործածա, Լուսնաստըղ բառը։


Վերջին տողի «Բելլու քամանդար»-ով (հռչակավոր նետաձիգ-աղեղնավոր ենթադրում ենք, թե Շահ Նամեի հերոսներից մեկին՝ Բահրամ Գուրին նկատի ունի հեղինակը։


48. Երգչի միակ մուսադդաս (6-ական տողից) հայերէն խաղն է, գրված 5—4 — չափով։


Բ. տողի խարեն բառի փոխարեն Օհանը սխալ գրել է չափարեն, որը մի վանկ ավելացնում էր տողում։


Դ. տողի մունջ իմ բառը ձեռագրում գրված է մուջիմ, որը Գ. Ասատուր կարդացել էր մուչամ (որպիսի թառ չկա հեղինակին ծանոթ լեզուներում բարբառներում)։


49. Այս ղարահեջա խաղը Գ. Ասատուրի կողմից վերծանվել էր բավականին թերություններով։


Ա. տան դ. տողի էլ բառը մենք ենք ավելացրել, որովհետև մի վանկ պակասում էր և անկասկած էլ-ը պետք է լինի։


50. Ալիֆլամա-ղարահեջա այս ոտանավորից պակասում է երկու տուն, որոնց մէջ պետք է ամփոփվեր այբուբենից 12 տառ (մ-տ)։


3-րդ տան, ղարահեջայով գրված, վերջին նաթ բառը ձեռագրում գրված Է հաց (հե ու այբ ցո), որն անընթեռնելի էր մնացել Գ. Ասատուրի համալ: Երգչի որդին երևի ենթադրել Է, թե նաթ բառը անհասկանալի կլինի, ուստի գիտակցաբար, դարձրել Է հաց, չզգալով, որ խախտել Է այբուբենի կարգը (ղ, ճ...), մենք դարձրինք հաթ, ինչպես ժամանակին ճիշտ առաջարկել էր Գ. Լևոնյանը։


51. Ձևով ու բովանդակությամբ հետաքրքրական այս թեջնիսի բ. տողը, անշուշտ աղավաղված Է Օհանի կողմից, որովհետև նա չի իմացել և չի կռահել, որ այս տողում թաքնված Է խաղը գրելու տարեթիվը։ Մեզ համար այլևս կասկած տեղ չի մնում, որ այս տողը բնագրում եղել Է հետևյալ ձևով,

«Հասա Ռա Է, հասա Չա Ծա, հասա սե»,

այսինքն ՌՉԾԷ (=1757) թվականին. և որովհետև նախավերջին տողում ասում է. «Սայաթ-Նովա, տարիտ էլավ քառասուն», ուստի պետք է ընդունել, որ մեր երգիչը ծնվել է 1717 թվականին (սրա մասին ավելի հանգամանորեն գրում ենք ՍՍՌՄ Գիտութ, ակադեմիայի հայկական ֆիլիալի 1943 թ. № 3 «Տեղեկկագիր» օրգանում)։


52. Այս խաղի մի այլ օրինակը, չնչին տարբերակներով, գտնվում Է Գ. Ախվերդյանի արխիվում, որը, անշուշտ, ձեռք Է բերել գիրքը տպագրելուց հետո, այլ կերպ կզետեղվեր ժողովածուի մեջ։


Վերջին տողում տրվում Է՝ ինչպես ձեռագրում՝ «վրեն գալուն», այսինչ որ Շահի մերձավոր Լալայի գերեզմանը, կամ հենց ինքը՝ Լալան, սպասում Է Շահի (իր) վրա գալուն (այցին) և ոչ թե Շահի լալը (սուտակ քարը) սպասում Է Շահի գալուն, ինչպես մեկնաբանվել Էր մինչև այժմ։


Խաղի վերջում երգչի որդին, շատ անհասկանալի և խառն ձևով, հետևյալ ծանոթագրությունն ունի.


«Սա մուխամմազ Է, Սայաթ-Նովան կարծեց, որ թագավորը պետք է նրա գերեզմանին գա մեծ ժխորով նրա համար, (որ) պատառ-պատառ