Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

53. 3-րդ տան դ. տողի խալխի սուտըն» բնագրում գրված է խալի սուտըն: 2-րդ տան ա. տողի ուրուշ—քարով բառերը գրված են, իրշքարով, որդու ձեռագրում՝ ուրշքարով:


54. Այս օրիգինալ և ժամանակին սիրված ու տարածված երգը չի պահպանվել ձեռագրերում։ Միայն 9 տող, խառն ու աղավաղ վիճակում հասել է Գ. Տեր-Աղեքսանդրյանցին, որը հրատարակել է իր «Թիֆլիզեցվոց մտավոր կյանքը» բովանդակալիը ժողովածուի մեջ։ Այստեղից էլ, 1931 թ., Գ. Լևոնյանը մտցրել է իր կազմած «Սայաթ-Նովա» ժողովածուի մեջ, բայց ծանոթագրությունների բաժնում առաջարկել «մոտավոր վերակազմությունը» (էջ 175)։ Օրինակ՝ ա. տողի սխալ թաք բառը դարձրել է թար (թե որ), իսկ այդպիսի թառ, թե որ իմաստով, չէր գործածի երգիչը։ Դրա փոխարեն պետք է լիներ կամ հար (հարկանել բայի հրամ. եղ.), կամ՝ մար (ասոր. տեր), կամ թե՝ շար (ար. արդարադատություն, օրենք), որպիսին ունի հայտնի երգում—...շար սիրե: Աղավաղ տողերից մէկը՝ «մի՛ թողնի ասկիտ (?) քաղելու, վարթ քու արիվն կու սիրիս», վարիանտներից մեկում գրված է. «մի՛ թողնի ճուղկտ քաղելու, ծար (— ծառ), քու արիվն կու սիրիս»։


Եղել է վերականգնելու-լրացնելու այլ փորձ ևս։


Մեր ձեռքի տակ եղած զանազան բեկորների օգնությամբ, մեկ տան պակասով, հնարավոր եղավ հիմնականում, և փոքր վերապահումներով, վերական դնել այս երգը։ Այդ բեկորներից գլխավորը աշուղ Թուրինջի անունը կրող կիսատ ու աղավաղ ոտանավորի ձեռագիրն է։ Վերջինս Սայաթ-Նովայի օրինակով (համարյա նրա բառերով ու տողերով) «գրել է» նման մի ոտանավոր, կիսատ հնարավոր է լինում զատել Սայաթ-Նովայի տողերից մի քանիսը, ամբողջացնել երեք տունը։


Միայն վերջին տան փակագծերում առած տողն է, որ լրացրել ենք, հարկադրված, որպեսզի այս չքնաղ երգը գեթ որոշ ամբողջականություն ստանա և տեղ գտնի երգչի երկերի ժողովածուի մեջ: