Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13

Խոսկիրըտ մալում իմ արի՝ անարատ մաքուր իս, ա՛խպեր.
Օսկե փարշումըն լըցըած անմահական ջուր իս, ա՛խպեր.
Խըմողըն վո՜ւնց կու կըշտանա՝ դուն կաթնե ախպուր իս, ա՛խպեր,
Աշխարքըն ծով՝ դուն մեչըն նավ, ման գու քաս՝ փըրփուր իս, ա՛խպեր.
Վախում իմ թե՝ ինձ էլ էրիս՝ անհանգչիլի հուր իս, ա՛խպեր։

Հուր իս՝ էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակաց
Իմ սիրմա էրծաթ ախպեր՝
Օսկե ջըրով վարակած։

Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ է ասում էտ քու փալըտ.
Իսկի չի՛ս գալի, չի՛ս ասում, «աջաբ ի՞նչ է, բա՛նդա, հալըտ».
Աստված վըկա, սիրտըս էրից ջեյրանի նըման ման գալըտ.
Յիս քիզանից չի՛մ հիռանա, թեգուզ դուս գա խաթու խալըտ.
Թեգուզ սիրիս, թեգուզ ատիս, թե գուզե համբուրիս, ա՛խպեր։

Համբուրիմ սիրով համբուր,
Վունցոր խեչին է դաստուր.
Ով քիզ խայան մըտիկ տա՝
Դառնա էրկու աչկով կուր։

Քիզիդ բաս ո՞վ կարա բըռնի՝ հազար բաբաթ բառ իս էլի.
Խոսկիրըտ անգին ջավահիր՝ Ասմավուրու ճառ իս էլի.
Հոտըտ աշխարըս է զավթի՝ բալասանի ծառ իս էլի.