Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քարին բառը, նայած թե հեղինակը ինչ է ցանկացել ասել։ Ձեռագրում գրված է,

Արզիս անում հազարին
Հազարբարին բազարին
Սիրտս յարալու արիր
Աչկս գուլա հազարին:

Կասկածից վեր Է, որ եըկրորդ տողի բազարին բառը, նախորդ բառի ազդեցությամբ, սխալ Է գրվել, պետք է լինի հազարին (հազարբարին բառն էլ կարդացվում է հազարխաբին): Եթե երգիչը դիմում Է իր սիրածին, թե աստծուն փառք, որ քաղաքումն (Թիֆլիսում) ես, դարդդ թագավորին աղերսագրով հայտնիր (արզ արա) և ապա անմիջապես հաջորդ (վերը բերված) տան մեջ շարունակում Է արզ ես անում հազարին, հազարբարին, հա զարին (= անվերջ դիմում ես, աղերսում ես ոսկեթել գործվածքներին), ապա բակականին անիմաստ բան Է ստացվում, ոչ հատուկ Սայաթ-Նոկայի տաղանդին ու գրչին։ Ամենայն հավանականությամբ արզիս-ը եղել Է արզիմ, որը նույնպես նախորդ տողի ազդեցությամբ սխալ Է գրվել։ Այս դեպքում ստացվում Է,

Աղերսում—խնդրում եմ հազարին,
Հազար բարին (հավասարին), հա զարին,
Սիրտս վիրավոր դարձրիր,
Աչկս լալիս Է հա զարին (անկերջ զարյուն)

Երկրորդ տողի հազարին-ը պետք Է ենթադրել, որ անվերջ դիմում Է ոչ թե 1000-ին, որը կա առաջին տողում, այլ՝ ինքնասիրությանը (ար), գուցե և ար(հ)ին-պետին, գլխակորին, զ նախդիրով։ Հաջորդ քառատողի հազարին հազար պիտի բառերը պետք Է հասկանալ (պարսկ.) — սոխակին գարուն պիտի, կամ սոխակին հանգիստ, անդորր պիտի (գուցե և՝ սոխակին սոխակ պիտի)։


57. Այս խաղի երրորդ տան բ. տողի փար բառը բնագրում գրկած Է փարդ, որը, ինչպես և մյուս հանգավոր բառերի (մար և դար) սխալ թարգմանությունները, պատճառ են դարձել խաղի այս տան աղավաղ տպագրվելուն և խմբագրական սխալ առաջարկներին։ Անհասկանալի, սխալ գրկած փարդ բառը ուղղման կգայթակղեր անհասկանալի մար և դար բառերը՝ դարձնելու մարդ և դարդ (տես՝ Գ. Լևոնյան, «Ս.-Ն,», էջ 90, 160)։ Մար-ը եթե ասոր, տեր բառը չէ, ապա մարել (հանգչել) բայի կրճատումն է, հանգի համար,—«էրած-խորված ման իմ գալի, մե տիղ չկա մար ունենամ։


Հաջորդ տողի փար-ը (սխալ գրված՝ փարդ) պարսկ. ֆեր — ճոխ, շքեղ, գերազանց իմաստով, լրացնում է տողի ամբողջությունը,— «Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկս փար ունենամ»։ Երրորդ տողի դար-ը, տվյալ դեպքում, դժմվարություն, նեղություն իմաստն ունեցող դար-ն է (պարսկ,) — «Ափսուսալու հազար ափսուս, յիս էս ղադա դար ունենամ»... Այս նույն իմաստով դար բառը գործ է ածվում երկու անգամ ևս — «Օրըս էսպես անց է կացի դարերով, դարերով» (41), «Աջաբ կունց դիմանամ յիս էսչափ դարին» (20)։


58. Իր ստեղծագործության վերջին շրջանում, գուցե և բռնությամբ հոգևորական դառնալուց հետո, Սայաթ-Նովան գրել է նաև առակներ, որոնցից մեկը