Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երգչի դավթարում և նրա որդու կազմած ժողովածուում։ Որոշ տարբերություններ կան դրանց մեջ, որոնց մի մասը հետևանք Է Օհանի մոռացությանը, կամ կատարած «սրբագրական-խմբագրական» աշխատանքին, մյուս մասը անշուշտ, հեղինակի փոփոխությունները կլինեն, կամ՝ ընտանիքում մնացած սևագրությունների տարբերակների օգտադործման հետևանք: Օրինակ, հեղինակի ձեռագրում սկսվում է այսպես. «Եթուր գիլան որ Կարապիտ» (դու մեզ հասիր...), մինչդեռ պետք է հայերեն լիներ առաջին տողը։ Հովհաննես Մկրտիչը, կամ սուրբ Կարապետը (առաջինի յոթ մականուններից մեկը) արվեստների հովանավոր սուրբն է, վարպետ-փիրը։ Սայաթ-Նովան մեծ հավատով ու սիրով է լցված սուրբ Կարապետի զորության հանդեպ, որպես իր միակ մուսան։ Սա Է փոխարինել հեթանոս հայերի արվեստների ու դպրության աստված Տիրին, վերջինիս մեհյանը քրիստոնեական տաճարի վերածելուց հետո։ Հետաքրքրականն այն Է, որ այս ձոնը Սայաթ-Նովան փորձել Է գրել, որպես իր մուսային պատշաճ լեզու, գրաբարով, թեև էլի ստացվել է գերազանցապես գրաբարա խառն թիֆլիսահայ բարբառ։ Սակայն, ավելի քան տարօրինակ է, որ այս ոտանավորի կեսն էլ գրվել է թուրքերէն լեզվով, նույն սկզբունքով, ինչպես և 58 խաղը, առաջին տան տողերի առաջին կեսը, հաջորգ տների ա., բ., գ. տողերի երկրորդ կեսը և վերջին, հանգակապ տողերի առաջին կեսը այստեղ ևս գրված է հայերեն, մնացածը՝ թուրքերեն, որպիսի հանգամանքը մեծ դժվարություն է հարուցում թարգմանության սկզբունքը որոշելու մեջ։ Ամենիք տրամաբանականը, թվում է, թե երկուսն էլ պարզ աշխարհաբարով թարգմանելն էր, բայց այդ դեպքում ընթերցողը զրկվում է երգչի միակ («գրաբար խաղից», ուստի որոշեցինք, ոտանավորի ամբողջությունը պահպանելու, ավելի ճիշտ՝ ոտանավորը մեկ ոճով ամբողջացնելու համար, մյուս կեսը ևս թարգմանել մոտավորապես հեղինակի գրաբարով։


62. Գ. Ասատուրի կողմից հրատարակվել է առաջին անգամ էջմիածնի «Բանբեր»-ում, իսկ տասը տարի հետո, երկրորդ անգամ՝ անփոփոխ, Գ. Լևոնյանի կազմած «Սայաթ-Նովա» ժողովածուում։ Երկրորդ տողը լրիվ չէր վերծանված. ուղղել ենք նաև մի երկու այլ մանր թերություններ, չփոփոխելով վրացական բնագրի ուղղագրությունը։ Մողնու սբ. Գևորգ եկեղեցին հիմքից վերստին կառուցվել է 1751 թ., ուստի այդ թվականին էլ գրված է այս ձոնը, որի չորրորդ տունը չի գրել հեղինակը: Այս վերջին տան տողը գրել է, ապա ջնջել, որովհետև նկատել է, որ միայն երեք բառի տարբերությամբ, այդ միտքն այլ տողում արդեն գրված է։ Իհարկե, որևէ բան խանգարել է նրան ավարտելու ձոնը, որովհետև լեզվական ու բանաստեղծություն հորինելու բազմակողմանի ու անսպառ հնարավորություն ունեցող երգիչը կարող էր մեկ տունը ևս ավարտել։ Պետք է ենթադրել, որ, անկախ նրա խորին հավատքից, խանգարել է իր սրտին ոչ այնքան հարազատ թեման, որքան էլ պարտավորված լիներ արձագանքելու այդ եկեղեցու կառուցմանը։


63. Այս չորսլեզվյան գեղեցիկ խաղի թարգմանությունը, բնագրի հետ, զետեղել էինք առաջին հրատարակության հավելվածում (էջ 145—146), իսկ այս անգամ տալիս ենք հայերեն խաղերի շարքում, թեև նույն իրավունքով կարելի էր տալ և՛ վրացերէնի և՛ ադրբեջաներենի հետ, եթե, իհարկե, ամբողջը թարգմանվեր նաև այդ լեզուներով։ Սրանից բացի հինգ հանգակապ տողերից (տուների վերջինը՝ չորրորդը), որոնք հանդիսանում են որոշող՝ գլխավոր տո-