Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա ուրույն ստեղծագործական ոգուն, ուստի թողնում ենք հավելվածի մեջ: Պետք է ընդունել, որ խաղը վերաբերում է երգչին, բռնությամբ, քահանա ձեռնադրելու սկզբնական ժամանակին, միայն զարմանալի է, որ այս առթիվ գրված լիներ նաև հայերեն...


Տպագրում ենք համարյա անփոփոխ։


3 (68) Այս խաղը ևս իր ծագումով ունի նույն պատմությունը, ինչ և նախորդը, բայց մեկ տունը պակաս է և ըստ ամենայնի մի քիչ ավելի հեռու է երգչի մեզ սովոր ժառանգությանը հարազատ լինելուց։ Լեզվական աննշան սրբագրումներից բացի փոխել ենք վերջին տան ա. տողի հարգիզ (երբեք) բառը և դարձրել, (նույնպես պարսկ.) նարգան (մշտապես)։


Թարվերդյանի հրապարակած մյուս երկու խաղերը և մեկ երկլեզվյան խաղ, ապա նաև երգչին վերագրված մի քանի այլ գործեր, ինչպես «Բլբուլի պես ձայն է տալի, ինչ քաղցր ավազ է անում» և այլն, կատեգորիկ կերպով մերժում ենք Սայաթ—Նովայի ժառանգության հետ կապելը և անգամ հավելված բաժնում տեղ չենք հատկացնում։


ՎՐԱՑԵՐԵՆ ԽԱՂԵՐ

1. Այս մուխամմասը Լենինգրադի ձեռագրի (—ԼՁ,) 3-րդ խաղն է, իսկ Գրիշաշվիլու կազմած և հրատարակած «Սայաթ-Նովա» վրացերէն խաղերի ժողովածուի մեջ 16-րդը (էջ 112)։ Հայերէն թարգմանված է Գր. Գրիգորյանի կողմից և 7 այլ խաղերի թարգմանության հետ հրատարակված «Գրական գեղարվեստական ալմանախի» 5-րդ համարում (Թիֆլիս, 1919 թ., էջ 44—45)։


4-րդ տան ա., բ. տողերում երգիչն իրեն համեմատում է սոխակի հետ, որն ուշանում Է իր երամի հետ չվելուց, որովհետև աշունը եկել Է, բայց իր վարդը դեռ կոկոնից չի բացվել։


2. 2-րդ տան դ. տողի «Պղնձե քաղաքի թագուհու» օրինակը վերցրած Է մինչև 19-րդ դ. կեսերը շատ տարածված Պղնձե քաղաքի պատմությանից, որին սովորաբար կցվում էին, այսինքն՝ միևնույն գրքում հրատարակվում էին Դիվանա թահլուլի, Ալեքսիանոսի, Նաթան իմաստունի և այլ վեպերը։ Երգիչն այդ օրինակը քաղել է հետևյալ հատվածից։


«...Եւ գեղեցիկ թագուհի մի ի վր աթոռին նըստած և խալիչայ մի փուռ մարգարտով լըցած ի ներքև թագուհւոյն, և կայր ի գլուխն թագ մի գեղեցիկ և աննըման յօրինած, որ զնշան դրելոյն ոչ կարացաք։ Եւ ի վիզն շարոց մարգարիտ, քան գաղանոյ ձու և միջին լուսատու ակ մի. և կայր գլխադիր մի նըման սիրամարգի պէս նման գունըզգուն» և այլն («Գիրք պատմութեան վասն Պղնձէ Քաղաքին... թուջ փրկչի ԹՉԸ (1708) և ի Հայոց ՌՃԾԷ, ի մայրաք. Նոստանդինու Պօլիս», էջ 36—37)։


Սայաթ-Նովան այս գրքից և հենց այս հրատարակությունից շատ է օգտվել, ամբողջ տողեր է օգտագործել իր խաղերի մեջ—Նաթանի խրատներից և այլն. նույնիսկ իր հայերեն բոլորգրով ձեռացագիրը կարծես բառացիորեն ընդօրինակել է այս գրքի շրիֆտից։


3. Թարգմանել ենք ձեռագրից, որովհետև Գրիչաշվիլին, ըստ երևույթին, հրատարակել է մի այլ վարիանտից, որի մեջ չկա 2-րդ տունն ամբողջությամբ և

— 238 —