Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ա. տան երեք տողը։ Այս վերջինից էլ Գր. Գրիգորյանի կողմից թարգմանվել է հայերեն («Այմանախ», էջ 47):


4. Այս գեղեցիկ խաղի վրացերեն բնադիրը մինչ այժմ հրատարակված Է, թե ոչ, մեզ հայտնի չէ, որովհետև չկա Գրիշաշվիլու կազմած ժողովածուի մեջ։


6. Եթե այս խաղը բառացի ընդունենք (ինչպես այդ մեծ մասամբ արվում է սովորաբաը մեր երգչի նկատմամբ) և հեղինակի կենսագրական հարցերից որոնենք այստեղ ևս, ապա պետք է ենթադրել, որ 4-րդ տունը կարող է վերաբերել արքայադուստր Աննայի հարսանիքին (1744 թ, հուլիս), որն իսկապես մեծ շքեղությամբ է անցել: Ուրեմն այս մուխամմասը կարող է գրված լինել 1744 թվականին, հենց այն թվականին, երբ նրա թագավոր «Շահբազ էրեկլեն» Նադիր Շահի կողմից նշանակվում և հաստատվում է Կախեթի թագավոր, իսկ հայրը՝ Թեյմուրազը՝ Քարթալինայի թագավոր, որը նույն թվականի հուլիսի 9-ին, մեծ ցնծությամբ, ընդունվում է Թիֆլիսում և երեք օր ու գիշեր խնջույք է լինում քաղաքում, որը համարյա չի ընդհատվում, որովհետև գալիս է նրա որդին, վաղուց ճանաչված հերոս Հերակլ 2-րդը և սկսվում է վերջինիս փոքր քրոջ (ծնվ. 20-ական թվակ. սկգբներին)՝ Անա Բատոնաշվիլու և իշխան Դեմետրե Օրբելյանու հարսանիքը։ Հերակլ 2-րդի «Շահրազ» (մեծ բազե, արծիվ) մականունը, որ տալիս է երգիչը, հավանաբար կապ ունի ոչ այնքան Հերակլի հռչակված հերոսության, որքան վրաց Բագրատունիների տոհմի հետ կապված պատմական ավանդության հետ, որը 14-րդ դ. առաջին կեսին հիշատակում է Մարկո Պոլոն—«Նախկինում, դրում է նա, այստեղի թագավորները ծնվում էին աջ ուսի վրա արծվանշանով» (М. Поло-Путешествие. Ленинград. 1940 թ., էջ 19):


7. Թեթև ու սահուն գրված այս խաղի վերջին տունը մտածելու տեղիք է տալիս։ Վերջին տողը (Վ-ի վերջում Անի-ն տեսա) Գրիշաշվիլու ժողովածուի մեջ գրված է «Վինիս» բոլոս «անի» վնախե», ինչպես թարգմանված է. իսկ ձեռագրում «վեմ քվեմոգամ անի վնախե», որ էլի նույնն է համարյա՝ Վ-ի ներքևից ա-ն տեսա։ Այստեղ ինչ-որ կասկածելի բան կա, որովհետև նախորդ տողում ասում է «անունս ս և թ (տառերից) է» — Սայաթ, իսկ այստեղ փոխանակ ն և ա տառերը հիշվելու (Նովա), վ և ա տառերն են գալիս — Հազիվ թե կարելի լինի այստեղ ևս Անի — Աննա — որոնել։


Առաջին տան գ., դ. տողերը (ուր խոսվում է «չնաշխարհիկը (մանուկ) մեջը պառկած ոսկե օրորոցի» մասին) համեմատել 1753 թ. գրված հայերեն (25-րդ) խաղի հետևյալ տողի հետ. «Քու զաթըն քու նըման կուլի, կշտիտ ունիս օսկե բարուր»։


Խաղի վերջում Օհան Սեյադովը գրում է. «Սա գարեհլիի ձայնով է ասվում»։


8. Երկու անգամ թարգմանված է հայերեն («Ալմանախ», էջ 42, «Սովետական գրականություն», 1941, № 2, էջ 8 (Գ. Մուրադյանի թարգմ.)։


9.Խաղի բնագիրր (չորս այլ խաղերի հետ, որոնցից մեկը վիճելի է, էջ 106) չկա ԼՁ-ում։ Հրատարակված է միայն Գրիշաշվիլու կազմած վրաց. խաղերի ժողովածուի մեջ։


10. Այս մուխամմասը երգչի մեզ հասած վրացերեն բոլոր խաղերից տարբերվում է իր ուրույն տաղաչափությամբ (5—4—5), որի չափով Սայաթ-Նովան