Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրել է և հայերեն միայն մի մուսագդաս խաղ — «Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմս։ Այս չափով գրված ոտանավորներ ունի նաև 18-րդ դ. երկրորդ կիսի ադրբեջանական նշանավոր պոետ Վագիֆը։


Լիպսկերովի ռուսերէն թարգմանության մեջ, որը, ի դեպ, երգչի խաղերից կատարված ամենագեղեցիկ և հաջողակ թարգմանություններից մէկն Է, չափը՝ փոխված Է 15 վանկի (8 — 7 կամ 4 — 4 — 4 — 3 )։ Մեր թարգմանության առաջին վարիանտում լրիվ պահպանված էր բնագրի չափը, իսկ երկրորդ վարիանտը, որ և տպադրվում Է այստեղ, որպես միակ բացառությունը, բաղկացած Է 16 վանկից (4—4—4—4)։ Խաղի վերջին տողը բնագրում վերջանում Է անաշենիա բառով, որ վրաց. նշ. Է շինածն Է (Արի, Սայաթ-Նովա, ի՞նչ ես լաքիսէ ո՞վ կտա քեզ Թովուզի թախտը՝ հնդկական թագավորի շինածն ե), կամ ցավ է քեզ (համար) այդ հնդկական թագավորի Թովուզի թախտին մոտենալու հարցը։ Իսկ եթե հասկանանք փոխաբերական իմաստով, այդ վերջին բառը տրոհելով— անաշենիա (Աննա քոնն Է), կստանանք հետևյայը — «Արի Uայաթ-Նովա, ի՞նչ ես լալիս, հնդկական թագավորի Թովուզի թախտն (սիրամարգյա գահը) ո՞վ կտա քեզ. Աննա քոնն Է» (այն), ինչպես բացատրում Էր Գ. Ասատուրը։


11. Թարգմանված է եղել հայերեն («Ալմանախս, Էջ 41—42) խազի վերջում կա Օհանի հետևյալ ծանոթագր.— «Սայաթ-Նովան մի սրտակից, ազիզ բարեկամ է ունեցել, այս խաղը նրա վրա Է սազացրել։ Պետք Է երգվի մուխամմասի եղանակով»:


12. Ձեռագրում չկա այս խաղը. Գրիշաշվիլու ժողովածու՝ 103։


13. Ձեռագրի առաջին խաղն է և վրացերէն բաժինն սկսվում է այս խաղով։ Առաջին տան վերջին (կամ նախավերջին) տողը պակասում է, և հենց այդ մեկ տողի տեղում երկար, քառանկյուն գծի մեջ, վրացերեն, մանր տառերով և այլ ձեռագրով գրված է դավթարի գլխավոր հիշատակարանը — «Այս գիրքը Վրաստանի թագաժառանգ Թեյմուրազինն է. Սայաթ-Նովայի որդին Իսանեն գրեց՝ ինձ համար, իր հոր՝ Սայաթ-Նովայի ոտանավորները՝ նրա հիշատակին»։


14. Այս խաղը ևս վաղուց թարգմանված է եղել հայերէն («Ալմանախ», էջ 43—44). ռուսերէն չի թարգմանված, թեև հեղինակի վրացերեն ընտիր երգերից մեկն է։


15. Այս խաղը ևս տեղ չի գտել Գրիշաշվիլու կազմած ժողովածուի մեջ։ Նրանից հետո վերծանված և հրատարակված է, թե ոչ, չկարողացանք պարզել։


Վերջում Օհանը գրում է, թե «սա թեջնիսի եղանակով է», և իրոք, այդպիսին է իր բարդությամբ։


16. Լուլս է տեսել նաև Գ. Մուրադյանի թարգմանությամբ «Սովետական գրականություն» ամսագրի 1941 թ. № 2-րդում (էջ 8)։


17. Այս խաղի ծանոթագրության մեջ երգչի որդի Օհանը (Իռանեն) գրում է. «Սաթեջնիսի եղանակով ասված, առակների օրինակով հայհոյանք է։ Սայաթ-Նովան 1751 թէ Թելավում, գերերջանկահիշատակ Վախթանգ արքայազնի մոտ, ասել Է նույն տեղում, մի անմիտ մարդու, որ իրեն հետ թշնամացել (ընդհարվել) Է»։ Շատ խառն ու անփույթ գրված այս ծանոթագրության բովանգակությունն այսպես Է վերծանում նաև Լեռնիձեն իր թովանգակալից