Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս խաղի հայերէն երկու այլ թարգմանությունները լույս են տեսել վաղուց: Առաջինը (արձակ) վրացերեն բնագրի հետ հրատարակել է Գ. Ասատուրը «Ազդագր, հանդես»-ում (էջ 110—112), երկրորդը Գ. Մուրադյանի չափածո թարգմանությունն է, որ ամբողջությամբ բերել է Գ. Լևոնյանը իր կազմած և 1931 թ. լույս տեսած Սայաթ-Նովա ժողովածուի ներածական մասը կազմող իր «Քննական ուսումնասիրության» մեջ (29)։


19. Երգչի վրացերեն միակ ալիֆլամա խաղն է, որը, պարզ է, հնարավոր չէր նույն ձևով թարգմանել հայերեն, ուստի թարգմանել ենք, առանց նկատի ունենալու այբուբենական կարգը։ Սովորաբար նման ձևի ոտանավորները, իրավամբ, չեն թարգմանվոըմ, ոըստի չի թարգմանված ռուսերեն։


22. Թարգմանված է հայերեն («Ալմանախ», էջ 48)։


23. Այս բացատրական-խրատական խաղը, անշուշտ, հասցեագրված է թագավորին, ամբաստանվելու կապակցությամբ, որը կարող է տեղի ունեցած լինել ինչպես 1753 թ, աքնպես էլ, առավել ևս, 1759—60 թթ..


24. Սա ձեռագրում բացակայող և Գրիշաշվիլու ժողովածուի մեջ տեղ գտած հինգ խաղերից մեկն է։ Սովորաբար ենթադրվում է, թե երգիչն այս և նման խաղերով դիմել է Հերակլ 2-րդին, նրա տխուր և հուզված ժամերին, որ շատ հնարավոր բան է, սակայն այս խաղի որոշ տողերը հակառակ եզրակացության են բերում, որ էլի դիմում է իր սիրո օբյեկտին։


25. Վրացերեն գրված այս շատ բարդ թեջնիսը (բառախաղով գրված ոտանավորը), որ գտնվում է երգչի որդու կազմած ժողովածուի 13-րդ էջում, ինչպես նա է գրում, «թարգմանված է թաթարերենիցն (ադրբեջաներենից), հավանաբար նույնպես բառախաղով գրված՝ հեղինակի կողմից: Սրա վերծանումը հնարավոր եղավ կատարել բանասեր Մարգարիտ Իսրայելյանի օգնությամբ:


26. Այս երեքնակով (ուչլամա) գրված խաղը կա և Գրիշաշվիլու ժողովածուի մեջ և Օհան Սեյադովի ձեռագիր դավթարում, ոչ էական տարրերություններով: Թարգմանված է ռուսերեն. հայերեն հրատարակվում է առաջին անգամ։


27. Այս խաղը չկա Օհանի կազմած ժողովածուում: Սրա, տեքստը պակասող մի քանի տողերով և մի քանի տողերի էլ վեր ու վար դասավորությամբ, գտնվում է Վրաստանի արխիվի ձեռագրերի ֆոնդում (№ 495)։ Հայտնաբերել և