Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջին անգամ, 1930 թ.է հրատարակել է պոետ Գ. Լեոնիձեն, երգչին Նվիրած իր շատ արժեքավոր ուսումնասիրության մեջ («Աշուղ Սայաթ- Նավա, կենսագրական ակնարկ»)։ Նույն այս խաղի մի այլ վարիանտը, 1808 թ., վրաց պոետ Դեմետրե Թումանաշվիլին զետեղել Է իր կազմած ժողովածուի մեջ՝ աշուղ Սեֆիլ-Օղլանի անունով։ Վերջինս, մի շարք այլ աշուղների նման եղել է ոչ միայն Սայաթ-Նովայի ուժեղ ազդեցության տակ, այլև մեծ երգչի առանձին ստեղծագործությունները, մի քանի տողերի, կամ մի քանի բառերի փոփոխությամբ, երգել է իր անունով։ Իհարկե, սխալ կլիներ, արդի հասկացողությամբ, նրանց մեղադրել, այսպես ասած, գրագողության մեջ: Ընդհակառակը, այդ երևույթը ևս ապացույց Է նրանց ուսուցչի, կամ մեծ նախորդի ժողովրդայնության և վերջինիս երգերը նրա մանր հետնորդներն իրենց անունով երգելով, կարծես, թե, միաժամանակ հարգանքի ինչ-որ մոմենտ էին մտցնում: Ավելին, նրանք երբեմն իրենց հաջող կամ անհաջող գործերը հորինում, կամ երգում էին իրենց արժանահիշատակ վարպետ-ուսուցչի անունով: Մեր ձեռքի տակ այս ենթադրությունն ապացուցող բազմաթիվ օրինակներ կան։


Գ. Լեոնիձեի հրատարակած երկու վարիանտի առաջին և մանավանդ վերջին տուները համարյա տարբերություն չունեն, բացի առաջին տան ա. տողից, որը չկա Թումանաշվիլու բերած վարիանտում։ Այս տողին փոխարինում է բ. տողը։ Իսկ այդ նույն տան... սիրուն գործած, շալավոր տողի և չօգտագործված ա. տողի փոխարեն Սեֆիլ-Օղլանը գրել է.

Բաղում ման ես գալիս աղջիկների հետ,
Քաղում ես կարմիր բալերը,


Ա. և բ. տուների տողերը ետ ու առաջ են ընկած և Սայաթ-Նովայի անունը կրող վարիանտի դ. տունը, որ պակաս է երկու տողով, համընկնում է մյուս վարիանտի բ. տանը, բացառությամբ վերջին, հանգակապ տողից, որ ընկել է մյուսի մեջ։


Այս երկու վարիանտից մենք վերականգնել ենք վրացերենի նախկին վիճակը և թարգմանել։


«Խոսրովի թախա ես, Տրդատի ցեղից.» տողը մնացել Է Սեֆիյ-Օղլանի անունը կրող վարիանտի մեջ։ Առաջին հայացքից տրամաբանական (և գայթակղիչ) է թվում, թե համեմատությունը պետք է լինե Տրդատի թախտի հետ (Գառնիի տաճարի), որը (Տրդատը) Խոսրովի ցեղից էր։ Սակայն, տվյալ դեպքում նկատի է առնված ոչ թե Տրդատ թագավորի հայր Խոսրովը, այլ պարսից արքա Խոսրով Փերվիզը, որի հետ կապվում Է առասպելական Թովուզի թախտը (սիրամարգյա գահը)։


Տրդատի ցեղից ասելով, պարգապես հասկացել են թագավորական- ազնվական ծագում ունեցող. թեև հնարավոր Է և այդ երկու անունների ազգակցական աղերսի գաղափարը տեսնել այստեղ։ Գրիգոր Լուսավորչի վարքի ազդեցությամբ, անգամ անգրագետ հայր գիտեր Տրդատ թագավորի վիպական կենսագրությունը։ Շատ հայտնի է եղել և Տրդատի թախտը (Գառնիի տաճարը), հատկապես ամենուրեք հռչակված Գեղարդ — Այրիվանքի ուխտագնացության կապակցությամբ։

28. Այս խաղը նույնպես բացակայում Է երգչի որդի՝ Օհանի կազմած ժողովածուում։ Տեղ չէ գտել նաև Գրիշաշվիլու հրատարակած գրքում, որովհետև ուշ է հայտնաբերվել։