Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չը կա քէզ պես էշխի ջունուն՝ կըրակ նընգած վառ իս էլի.
Շատ մարթիք քիզիտ կու էրիս, էտ լիզվի տեր վուր իս, ախպեր

                         Վուր յիս ասիմ՝ իմացի,
                         էշխի մեչըն հիմնացի.
                         Ինձ հուրյան բիրյան արիր,
                         Ասում իս, թե դիմացի։

Խիլքըս գլխեմես տարիլ իս, լիրթ ու թուքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխըտ քիզի նարդ իս արի,
Ինձ հուրյան բիրյան շինեցիր. աջա՞բ դուն էլ դարդ իս արի.
Յիփ քի սիրով մեհման անիմ, վի կացի, թե մարդ իս, ա՛րի,
Ուրախա՛ցի, ուրախացո՛ւ, չունքի միզ մոդ հուր իս, ա՛խպեր։

                         Հո՛ւր իս, սիրով սիրեկան,
                         Քիզի ղուլուղ պատվական,
                         Հազար թուրլու կերակուր,
                         Սուրփ գինի անապական։

Համաշա իմ յարի ճամփին կանգնած իմ՝ տալիս իմ դովա.
Աշխարքն աշխարով կըշտացավ, իմ սիրտըն քիզանից սով ա.
Աըրփե, շաղ տու ոտիտ տակըն, էշխետ դառա՝ հավաջովա,
Իսկի չի՛ս գալիս, չի՛ս ասում. «խի՛ստ իս լալիս, Սա՛յաթ-Նովա»,
Չըլի միտկըտ մոլըրվիլ է, սրտումըտ պըխտուր իս, ա՛խպեր։

                         Պըխտուր սիրտըտ պարզ արա,
                         Թըլբուլի պես փարզ արա,
                         Աստըձուն փառք, ծաղկումն իս՝
                         Դարդըտ Խանին արզ արա։