Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ ԽԱՂԵՐ

1. Այս գեղեցիկ մուխամմասը համեմատել հայերէն 15-րդ խաղի 2-րդ, 9-րդ, 4-րդ տների հետ։

8. Դոստիի «դաստա բեդաստա» խաղի ձևով և եղանակով է։ 3-րդ տան դ. տողը մեր հավելումն Է, որովհետև սրա տեղ կրկնված Էր 2-րդ տան հանգակապ տողը «Էշխի աթաշ» բառերով։


13. Ձեռագրում պակասում է 4-րդ տան գ. տողը և հանգակապ տողի հանգ ընդունող բառը (ղամար) կրկնվում է վերջին տան մեջ։ Այդ տունը հետևյալն է (բառացի թարգման»).

Տեսա վարթ երես, տեսա բաղ-բահար.
Տեսա ռեհան կապած, տեսա սուսամբար...
Տեսա Նաղլուս շամս ու ղամար է դասեր


23. Վերջին տունը, հեղինակի անունը կրող, պակասում է բնագրում, չնայած իրենք սովորական քանակով տները լրիվ են։


25. 3-րդ տան վերջին տողը մեր հավելումն է, որովհետև այստեղ կրկնվում էր ա. տան հանգակապ տողը, նախորդ տան էդ խաղերից բառերը ևս մեր լրացումն է, նրանց տեղում ոչինչ գրված չլինելու պատճառով։


33. Սա ոչ թե մի ամբողջական դուետ է, ինչպես հայերէն 20-րդ խաղը, այլ առանձին գրված երկու տարբեր խաղերի միացում։ Դա երևում Է նրանց հանգակապ տողերի տարբեր հանգավորումից։ Ծանոթագրության մեջ երգիչը գրում է.

«Սա ինքը՝ Սայաթ-Նովան և իր սիրեկանը, որ խոսելիս են եղել այն ժամանակ, ինչ որ խոսել են, հենց նրա բերանից դուրս եկած ճառն Է (երգն է), որ լավ վարսաղ չարանալով ասել Է այս 10 տուն երգը։ Ով որ սովորի՝ ողորմի ասի Արութինին։ Ամեն։ Այս երգը գրվեց հունիսի 7-ի (1) վերջին, քրոնիկոնի 444-ին (1756)։


Վերջին տան մեջ աղջիկը ասում Է, որ «Նուրի անունով մեկը ասում Է, թե քոնը ես եմ»։ Հայտնի Է, որ Հերակլ 2-րդի քույր, արքայադուստր Աննան (Անա բատոնաշվիլի), որը մի քանի բանասերների կողմից համարվում Է երգչի սիրո օբյեկտը, ամուսնացել Է իշխան Դեմետրե Օրբելյանու հետ, 1744 թ. հուլիսին։ Ինչ կապ ունին ոմն Նուրի այս անձնավորությունների հետ, կամ այս տրամախոսական խաղի մեջ հիշվող «սիրեկանը», Աննա արքայադստեր հետ, մանավանդ, որ խաղը գրված Է 1756 թ., դժվար Է իմանալ։ Եթե սա չի դրված ընդհանրապես և ոչ թե իր, երգչի անմիջական վիճակիղ ելնելով, այնուամենայնիվ, սիրած աղջիկն ասում է, որ լեղվով ուրիշի մոտ Է, մտքով՝ Սայաթ-Նովայի հետ, որ ճար չունի նրան այցի գնալու, վախենում է թե աշխարհը կբամբասե, սակայն հուսադրում Է, որ վերջում Էլի ինքն Է լինելու նրա յարը, թող հանգիստ մնա Սայաթ-Նովեն։ Այսինքն՝ այս դեպքում ևս սիրո օբյեկտը՝ ամուսնացած կին Է։


34. Իր բարդությամբ սա մի թեջնիս է, այն Էլ շոմարա (թվարկելի—նույն ածականի (խաս) անվերջ կրկնությամբ)։ Երգիչը Ա 60-ից բացի նման մի ավելի բարդ, դեռ լրիվ չվերծանված, գործ էլ ունի՝ թար բառի կրկնությամբ։