Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են խլել...


Վերջին երկու տուները համարյա անհասկանալի էին մնում և այժմ էլ դեռ կարելի է հասկանալ երկու տարբեր իմաստով, նայած թեջնիս ընդունած նույնանման բառն ինչպես ես ճեղքում-բաժանում: Համեմատության համար տես, օրինակ, հայերեն 51 խաղի հասասե բառը (= հասասե, հասաս է, հասաս է, (հ)աս ասե, հաս-հաս է)։ Ադրբեջաներեն թեջնիսներում կրկնվող բառի համար հեղինակն օգտագործում է ոչ մի այն ադրբեջաներեն, այլև պարսկերեն ու արաբերեն բառեր, որ ավելի է դժվարացնում բառի բաժանումը: Խաղի վերջին երկու, տողերը վերաբերում են Բիբլիական հայր Աբրահամին (Խալիլ), որին իբր երևացել է աստված՝ հրեշտակի կերպարանքով:


37. Այս խրատական ոտանավորի 9-րդ տողի նետը պետք է հասկանալ մարդու լեզուն-խոսքը։


49. Սայաթ-Նովան իր ազգային պատկանելությունը նշում է միմիայն ադրբեջաներեն խաղերում, ինչպես և այստեղ. «Սայաթ-Նովան ինքը հայ է՝ իր հավատքին ամուր կանգնած»։ Համեմատել մանավանդ № 65 գազել խաղը։ Կրոնական հարցերին ևս անդրադառնում Է մեծ մասամբ այս լեզվով գրելիս՝ ինչպես բիբլիական, այնպես և ավետարանական մոտիվները շոշափելիս։ Ըստ որում, հավասար հարգանքով ու պատկառանքով խոսում Է Ղուրանի և մահմեդական կրոնի սրբերի մասին, որով և տարբերվում Է մյուս բոլոր աշուղներից-պոետներից, անկախ նրանց ցեղային պատկանելիությունից։ Երևի այս հանգամանքը նկատի ունենալով, պալատական երգիչ եղած ժամանակ, նրան անվանել են սոֆի, կամ մեղադրել սուֆիզմի մեջ, ինչպես վրաց արքայազն կաթողիկոսը, որին Էքսպրոմտ քառյակներով, համարձակ, կծու պատասխաններ է տվել երգիչը։ Գուցե և սոֆի են կոչել նրան հունական սոֆիզմը նկատի ունենալով» երկու դեպքում էլ երգիչը դիտվել է որպես եկեղեցական քարացած դոգմաների և կրոնով սրբագործված հասարակական անարդարության, դաստյին տարբերությունների դեմ բողոքող մեկը:


50. Սա ևս երգչի բարդ թեջնիսներից մեկն է, միաժամանակ երկարաշունշ մուսադդաս (վեցնակ)։ Թեջնիսով մուսադդաս մեզ դեռ չի հանդիպել աշուղական գրականության մեջ։


53. Հեղինակի գնահատությամբ «էս լավ թեջնիսը» իսկապես, որ լավն է բնագրում, բայց, բնագրի բովանդակությունն իսպառ չփոխելու պատճառով, հնարավոր չէ բառախաղով (թեջնիս) գրված չափածո գործը բառախաղով թարգմանելը։


Այս դեպքում լրիվ մխիթարված կարելի է լինել, երբ հնարավոր է դառնում հասկանալ բառախաղի տողերը և բնագրին հարազատ մնալ թարգմանելիս, զոհելով միայն ձևը։ Այս և Սայաթ-Նովայի մյուս թեջնիսներր, լավն են նաև նրանով, որ բարդ-աշուղական ձևերով շարադրվում են խելացի, խրատական նախադասություններ, իմաստուն ասույթներ, ինչպիսին է թեկուզ այս խաղի վերջին տունը։