Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55. Աշուղական բարդ ձևերով հորինվող ստեղծագործություններից մեկն էլ ավալախըն է — վերջն ու սկիզբը, երբ բոլոր տողերի առաջին տառը նույնն է. ինչպես այս տեղ Ջ տառն է։ Հաղթահարելով դժվարությունը, մենք նմուշի համար միայն թարգմանեցինք այս օրինակը, 40 բառի մոտ կեսը լրացնելով հայերէն բառերով։


60. Այս ոչ շատ բարդ թեջնիսը տարբերվում Է մյուսներից նրանով, որ թվարկելով են հիշվում բոլոր բառերը (էս, էս, էս...), որի համար Էլ կոչվում են շոմորթեքնիս (պարսկ.— թվելով, թվարկելով)։ Գտնվում Է երգչի որդու ժողովածուում միայն և հրատարակվում է առաջին անգամ։


64. «Առանց քիզ ինչ կոնիմ...» (21) ադրբեջաներեն օրինակիր կատարված բառացի թարգմանությունն Է սա։ Ո՞ր լեզվով է առաջ գրել, դժվար է իմանալը, բայց մեզ համար ավելի կարևորը տարբերություններն են և ոչ թե բառացի համընկնող տողերը։ Այս տարբերությունների մեջ Է դրսևորվում երգչի գրական ճաշակն ու իմաստությունը. համեմատիր նախավերջին տան վերջին տողերը...

Կու հաքնիմ մազեղէն, կու հաքնիմ շալըն,
Կերթամ ու ման գուքամ վանքիրըն մեմեկ
(հայ.)
Վունց դերվիշ կու հաքնիմ փոստըն ու շալըն,
Վրզեմես կախ կոնիմ զանգիրըն մեմեկ։
(ադրբ.)

66. Թե ձևով և թե բովանդակությամբ գեղեցիկ մուխամմաս (հնգյակ) է այս խաղը։ Զարմանալի է, որ ջրի ու ցամաքի մեկ երեքի հարաբերությունը հայտնի էր այն ժամանակ Սայաթ-Նովային, բայց և անհասկանալի են մնում, թե ինչ է ցանկանում ասել «եկ աշխարհը մի բաժանի» նախադասությամբ. գուցե այն, որ կարգված է վերուստ, վեր է մարդու ուժերից այն շարժելը։


Բիբլիական առասպելի համաձայն, աշտարակաշինությունը (Բաբելոնի) խափանելուց հետո մեկ լեզվով խոսող ժողովուրդը բաժանվում է բազմաթիվ տարախոս ցեղերի, որոնց թիվը հասնում է մինչև 72-ի։ Մարգարեների թիվն էլ եկեղեցին հաշվում է 366, որոնք համարվում էին մարդկային մեծ քարավանի ուղեկցողները-սարվանները։


67. Այս կենսագրականը—ջավսաթլաման, (ճիշտը՝ ջասաթնամե) երգիչը գրել է 1750 թ. հունվարի սկզբին, երբ ինքը եղել է 33 տարեկան (հին, ընդունված վերսիայով՝ 38 տ.)։ Սովորաբար նման գործեր գրում էին շատ աշուղներ և դրանց մեջ հավաստի ինքնակենսագրական որոնելը, հաճախ սխալների մեջ կնետի հետազոտողին։ Բավական է այս ջասաթնամեի վերջին թիվը նկատի ունենալ, որը հասնում է 95 (տարիքի), իսկ գրողը եղել է շուրջ 35 տարեկան, որպեսզի զգուշանանք այդ սխալից։ Այնուհանդերձ, սրա մանավանդ առաջին տուներում (մինչև 30—35 տարեկանը), բոլորովին հեղինակի կենսագրությունից փաստեր չորոնելը նույնպես սխալ կլիներ։ Անկյունավոր փակագծերինը մեր, անվերապահ, լրացումն է: