Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾ Բ

1, 2, 3, 4 հավելվածում տեղ գտած այս չորս խաղերը նույնպես թարգմանված են ադրբեջաներենից, որոնցից և ոչ մեկը չկա ձեռագրերում: Սրանց ևս պատկանում են բանահավաք և աշուղ Գ. Թարվերդյանին, որը, ինչպես ինքն է գրում, երգչի անունը կրող հայերեն վեց և երկլեզվյան մեկ խազի հետ քաղել է նույն աղբյուրներից, 1908 թ., Թբիլիսիում (տես նույն աղբյուրից մեզ հասած հայերեն խաղերի ծանոթագրությունները)։ Ադրբեջաներեն այդ խաղերը եղել են թվով 14 հատ. որից երեքը նա «դուրս Է գցել» իր անտիպ ձեռագրերից, որպես երգչի դավթարում եղածների կրկնություն և մնացել Է 11 հատ։ Սրանից երկուսը ունեն չորսական տուն, իսկ իննը՝ երեքական, որը համարյա բացառություն Է մեր երգչի համար: Անկախ նրանից, որ մեծ մասամբ բարդ թեջնիսներ ու ալիֆլամաներ (այբուբենական կարգով), լեղուն ավեյի խրթինի և մոտ դրական լեզվին: Թեջնիսներից մեկը համընկնոէմ Է երգչի ձեռագրի 26-րդ (երկու տունը) և 72-րդ (մեկ և վերջին տունը) խաղերին։


Այս խաղեըր, ընդհանրապես հեռու չեն երգչի ոճից ու թեմաներից, նույնիսկ երեքը, անկասկած, երգչին են պատկանում, բայց երկուսը չթարգմանեցինք (ալիֆյամա և թեկնիս) մասամբ բարդության, ապա և սովորաբար կրկնվող բովանդակության պատճառով, իսկ մեկը արդեն թարգմանված Է երգչի ձեռագրից։


Վերջին չորս լեզվյան խաղի բնագիրը Բ հավելվածում տալով, չենք դնում համարի տակ, որովհետև թարգմանությունը տեղադրել ենք հայերեն խաղերի շարքոըմ (63) և բացատրել այդպես վարվելու պատճառը։ Համարի տակ դնեյով երգչի խաղերի քանակը կխախտվեր։


Սայաթ-Նովան ունի նաև մեկ տունը պարսկերէն, մյուսը ադրբեջաներեն խաղեր, որ անվիճելիորեն հաստատում են նրա պարսկերէն ևս իմանալը։


Մասամբ գրականացված չորս հայերեն խաղ

Կրկնությունը խիստ չզգացվելու նպատակով, ոչ թե հավելվածի, այլ ծանոթագրությունների վերջում տալիս ենք երգչի հանրահայտ և ամենից շատ տարածված խաղերից չորս հատի հրատարակությունը, կիսով չափ, կամ, ավելի ճիշտ, երկու երրորդով թիֆլիսահայ բարբառից և անհասկանալի օտար բառերից բեռնաթափված վիճակում։


Այս տարօրինակ թվացող, բայց թերևս բոլոր ընթերցողների համար ավելի շատ ենթագիտակցորեն անհրաժեշտություն զգացվող, երևույթի բնորոշումը երկար նախադասությամբ ենք գրում, որպեսզի խուսափած լինենք դյուրահնչյուն «թարգմանություն» բառից և ինչպես կնկատի ուշադիր ընթերցողը, գերզգուշությունը խիստ սահմանափակել է իմ սրբագրական, խմբագրական և առանձին բառերի թարգմանության եռանդը: Սույն ժողովածուի առաջին հրատարակության ներածական «երկու խոսքի» վերջում, շուրջ 15 տարի առաջ, գրել էինք հետևյալր. «Ընդհակառակը, անձամբ այն կարծիքին ենք, որ հետագայում, ակադեմիական հրատարակությունից հետո, անհրաժեշտ կլինի աստիճանաբար մեղմացնել անգամ երգչի հայերեն խաղերի լեզուն, որպեսզի այն հասկանալի դառնա ամենուրեք — ավելի շատ ընթերցողների»։


Այսքան տարիների ընթացքում որևէ գրական արձագանք չգտավ այս ցանկու-