Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը։ Իհարկե, այդ կարելի է բացատրել ավելի շատ նրանով, որ սովորաբար ընթերցողները տպագրված գրքերի «Երկու խոսքերը» չեն կարգում, և ոչ թե այն պատճառով, որ դեմ կամ կողմ են եղել տվյալ ցանկությանը կամ առաջարկին։ Ուստի, այժմ որոշեցինք, քննարկման կարգով, որպես նմուշ, միայն չորս օրինակ նվիրել ընթերցողի ուշաղրությանը, նախապես իմանալով, թե ինչպիսի երեք կարծիքներ են հանդես գալու՝ դեմ, կողմ և միջին, վերջինս մի քանի վարիանտներով (այսինքն՝ կարելի էր այսպես անել և ոչ այդպես)։ Պետք է խոստովանեմ, որ այս հայերեն խաղերից յուրաքանչյուրը հայերեն դարձնելն ինձնից ավելի շատ ժամանակ է խլել, քան թե վրացերեն և ադրբեջաներեն գրած առանձին բարդ խաղերի թարգմանությունները։ Սրանք ևս պահանջել են ամիսներ և ավելին հատկացնել իրենց՝ տարիների ընթացքում տասնյակ ու մի քանի տասնյակ անգամ անդրադառնալ յուրաքանչյուր բառին, տողին կամ ամբողջ խաղին։


Գաղտնիք չէ, որ հայ իրականության մեջ, խնջույքներում և հարսանիքներում, ամենից շատ Սայաթ-Նովան է երգվում, հայտնի է նաև այն, թե ինչպիսի աղավաղումներով են երգվում այդ խաղերը, որովհետև եղանակը թույլ է տալիս երգել չհասկացածը ևս։ Եվ քանի հեռանում ենք ժամանակով մեծ պոետից, այնքան անհասկանալի են դառնում նրա օտար և բարբառային բառերն ու դարձվածքները և դրանցով կառուցված բազմաթիվ տողերն ու տուները։


Ինչպես յուրաքանչյուր թարգմանված բառը, մասամբ փոփոխված տողը, այնպես էլ ամբողջ խաղի տպավորությունը (սովոր ականջի ընկալմամբ), ինքնին վկայում և հուշում են մեր ընդունած սկզբունքի էությունը, ուստի անհրաժեշտ չենք համարում դրանց մասին պատմել և պարզ տեսանելին նկարագրել։ Միայն այսքանը կասենք, որ ամենակարևորը, բոլորի մեջ, ժամանակի կոլորիտի, լեզվական, աշխարհաընկալման և պատկերների, պահպանման հարցն է։ Բազմիցս անգամ զալում-ը դարձրինք անգութ և շնչեցինք, պահպանելով հեղինակի զալումը, փադիշանը դարձրինք թագավոր, բայց էլի մնաց փադիջան և այլն։


Հույսով եմ, որ ընթերցողը կհասկանա այս գործի և՛ գժվարությունը և՛ պատասխանատվության զգացումի մեծությունը։ Մեր ձեռքի տակ գումարված մի քանի վարիանտների մեջ նախընտրեցինք այս վերջինները, դնելով ընթերցող հասարակության դատաստանի առաջ, անձամբ գիտակցելով, միաժամանակ, որ, իհարկե, Սայաթ-Նովան ավելի լավ է ու գեղեցիկ իր սեփական տարազով, իր էպոխայի պատկերով։ Սակայն ավելի զորավոր հանգամանքը՝ ռեալ իրականության պատկերը, թելադրում է ո՛չ միայն մտածել այդ մասին, այլև գործնական քայլեցի դիմել աննման Սայաթ-Նովային կրկնակի մատչելի դարձնել նրան սիրող մասսաներին։


1

Ամեն սազի մեջն գոված, դու մեկ չես, տասն ես, քամանչա,
Չնչին մարդը քեզ չի տեսնի, դու նրա պասն ես, քամանչա.
Ջանք արա, էլ լավ օրերի ետևից հասնես, քամանչա
Քեզ ինձնից ո՞վ կարա խլի, աշուղի մասն ես, քամանչա։

Ականջդ արծաթից պիտի, գլուխդ ջավահիր քարած,
Կոթդ փղոսկրյա պիտի, փորըդ սադափով նախշ արած,
Լարըդ ոսկուց քաշած պիտի, երկաթդ բոլոր զարդարած,
Ոչով գինըդ չի՛ իմանում, լալ ու ալմասն ես, քամանչա: