Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24

Աշխարհումս ա՜խ չեմ քաշի, քանի որ ջան ես ինձ համար,
Անմահական ջրով լիքը ոսկե ֆինջան ես ինձ համար.
Նստեմ, վրես ջվաք անես՝ զարբաբ վրան ես ինձ համար.
Մեղքս իմայլ, հետո սպանիր՝ սուլթան ու խան ես ինձ համար։

Մեջքդ սալբի-չինարի պես, գույնդ ֆռանգի ատլաս է,
Լեզուդ՝ շաքար, շուրթերդ՝ ղանդ, ակռեքդ մարգրիտ, ալմաս է.
Աչքերդ էլ մինա տրած ու ակնակապ ոսկե թաս է,
Ո՛վ պատվական անգին գոհար, լալ-բադախշան ես ինձ համար:

էս դարդին ես ո՞նց դիմանամ, մի՞թե սիրտս ունեմ քարած,
Արցունքս արյուն շինեցիր, խելքս էլ՝ գլխիցս տարած,
Նոր բաղ ես, նոր պարտէզի մեջ, բոլորքդ վարդով չափարած,
Վրեդ շուռ գամ բլբուլի պես, սիրով սեյրան ես ինձ համար:

Քու սիրուցդ գինով դառա. ես արթուն եմ, սիրտս Է քնած.
Աշխարհն աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով մնաք,
Տա՛ր, Էլ ինչո՞վ զովքդ անեմ՝ աշխարհումս բան չմնաց,
Սովից Էլած հուր-հրեղեն ռաշխ ու ջեյրան ես ինձ համար։

Ի՞նչ կլի մի հետս խոսես, թե որ Սայաթ-Նովու յար ես.
Շողքդ աշխարհս բռնել է՝ արեգակիցն էլ դու վառ ես.
Հոտավետ հիլ, դարչին, մեխակ, վարդ, մանուշակ, սուսամբար ես,
Կարմրագույն, դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար:


31

Մի խոսք ունեմ պաղատանքով, ականջ արա, ո՛վ աչքի լույս.
Արտումս մեծ կարոտ ունեմ, քո տեսն բարով, աչքի լույս.
Արդյոք քեզ ի՞նչ գեթ եմ արել կենում ես խռով, աչքի լույս,
Աշխարհն աշխարհով լիացավ. ես քեզանից սով, աչքի լույս: