Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ


Ա


Աբ-ար — ջուր, ջուր (պարսկ. կրկնված). գուցե և վճիտ (պ. աբիաբէ). երկու դեպքում էլ արցունքի իմաստով (խաղ 49)
Ագուր — աղյուս
Ադաբ — բարեկրթություն, համեստություն
Ադալաթ — արդարություն, անաչառություն. արդար, անաչառ. նաև՝ արդար դատ
Ազա — տանջանք, չարչարանք, ճնշում, կտտանք
Ազալ — հավետենություն, սկիզբն. անհիշելի ժամանակներ
Ազար — հիվանդություն, նեղություն, հոգս || վիրավորանք
Ազիզ — սիրելի, թանկագին, ազիզ—սիրելիս, հոգի՛ս
Արաշ — կրակ
Աժդանա — վիշապ, հսկա (փոխաբ.)
Ալ — կարմիր, ծիրանի
Ալա գյոզ — չալ աչք-ով (խիստ արտահայտված սևն ու սպիտակը)
Ալալ — (վր. ալալի ) — փոքրիկ գիշատիչ թռչուն
Ալ անել — կարմիր ներկել
Ալամ — աշխարհ, տիեզերք, դրոշակ, «ման իս գալի ալամի պես» (39)—ման ես գալիս դրոշի պես՝ դանդաղ, ծածանվելով
Ալիփլամա — այբուբենական, արեղեդարիի (ոտանավորի մի ձև) նման. օրինակ 50-րդ խաղը, որը միաժամանակ և ղարահեջա Է
Ալ ճիճու — որդան կարմիր (հայկական թանկագին ներկը — կիրմիզ)
Ալչաղ — ստոր, անարգ, լիրբ
Ախըր — ի վերջո, վերջապես, վերջում. «ախըր մին օր»... (19) — ի վերջո, վերջապես մի օր...
Ախրաթ — հանդերձյալ կյանք, անտի աշխարհ
Ակնակապ թաս — անգին քարերով զարդարված, ընդելուզված թաս (24)
Ակռա — ատամ. ակըռքնիր — ատամներ
Ահլի — շնորհալի, փորձված, գիտակ, արժանի — ավոր երևելի մարդիկ, իրավագետ,
իրավունակ, «ահլի շար» (6)—հոգևոր ատյան, արժան ավոր օրենք. աստվածատուր կանոն