Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահվալ, ավհալ — դրութիւն, վիճակ || գործերի ընթացք
Ահուզար, անզար — հառաչանք, հեծեծանք, ախ ու վախ
Աղբուրե (թհբ) — եղբորից
Աղերումեն — (աղա բառից) — աղաներից (հարուստներից, տերերից)
Աղու — թույն, դառնություն, դառն
Ամա — բայց, սակայն
Ամա (համա, թհբ) — համար, «ինձ ամա»—ինձ համար
Ամագ — երախտիք, աշխատանք, հոգս (մեկի համար), ամագղար—ամագ ունեցող
Ամալ — նպատակ, փափագ, ձգտում || աշխատանք, գործողություն
Աման — խնայի՛ր, փրկի՛ր (օգնության կանչ), ներման աղաղակ, ներում շնորհե
Ամարաթ — դղյակ
Ամբար — շտեմարան, պահեստ || փոխաբ.—մեծաքանակ, շատ
Ամբար, անբար — բուրկեն, ամբրա-մոմանման թանկագին և անուշահոտ նյութ, որ ստացվում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ափերից, կաշալոտ—կեր
(վիշապաձուկ, ամբէր) մարսողության մնացորդներից, այժմ էլ օգտագործվում է պարֆյումերիայում որպես խառնուրդ դուխիների (տես մուշկ)
Այան — հայտնի, պարզ, հանրահայտ
Այար — (էգէր)—եթե, «յա՛ր—այար»-յար, եթե... (65)
Այիբբիմըն — այրուբենը (51)
Այվան — սրահ, պատշգամբ, այվընումըն — սրահում, պատշգամբում
Այնաթանդ — հայելակապ, հայելազարդ (սրահ, դահլիճ)
Այնում գալ — կարևորություն տալ, ուշադրության առնել, մտքով անցնել (բառացի — աչքում գալ)
Անա — մայր
Անբան — անխոս, անառարկելի, «անբան օոկու րախտ իս, գո՛զալ» (34)—առա
առարկության ոսկե հանդերձանք, զարդարանք ես, կամ ոսկե հանդերձանք
ես, եթե նոր, չբանեցված (անբան) ոսկու իմաստով չէ գործածված
Անբար — տես ամբար
Անբարի — չար, ոչ բարի
Անգալ — ախոյան || արգելք, խոչընդոտ հարուցող, խափանող, անազնիվ, սուտ
«Սիրտըս փուրումըս թուլացավ անգալնելու զախ անելէն» (54)—սիրտս
փորումս (կրծքիս մեջ) թուլացավ, ախոյանների ախ ու վախից,բրամբասանքից, նվոցից
Անգորձիլ — չգործած (կտորեղեն)
Անդ — երդում
Անզարնիշ — առանց ոսկե դրվագի, առանց ոսկենիշի
Անխարջ — առանց ծախսի
Անձնեն — անձնավորությունից = մարդու միջից, հոգուց (97)
Անղամ — անհոգ, անվիշտ
Անղալամ — նկարչի վրձին չդիպած, առանց գրչի
Անղայիղ — առանց նավակի
Անղի — անեղի, աղեղի (նետի)
Անմաս — անմաս անել—նահատակել, առանց հաղորդման սպանել (11)
Անմիղ (թհբ) — զուր, իզուր || անմեղ
Անշաղ խ — հազիվ
Անջիգար — անսիրտ, անգութ