Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14

էսօր իմ յարին տեսա բաղչի մեչըն ման գալով,
Դեդինըն զարթարվեցավ իմ յարի օսկե նալով.
Բըլբուլի պես պտուտ էկա վարթի վրա ձեն տալով,
Ջունուն էլավ խիլքըս գըլխես, սիրտս տխուր, աչկս լալով,
Հույս ունիմ իմ ստիղծողիմեն՝ միր դուշմանն ըլի էս հալով։

Յա՛ր, էտ քու նազ ու ղամզով շանս փուլ ու փանդ իս արի,
Խմիլ իս էշխով շարբաթըն՝ պռոշնիրըտ ղանդ իս արի,
Խաթրով, խալով, քաղցր լիզվով շատ ինձ պեսին բանդ իս արի.
Չունքի մահս յարիմեն է, թուղ լի մեռնիմ լավ գոգալով։

Տարին-տասներկու ամիս մազիրըտ հուսած կուլի,
Պռոշեմետ միղր է կաթում, թողնիս՝ յախետ թաց կուլի,
Գարնան շնչի ծաղկի նման կարմիր վարթըտ բաց կուլի.
Ինչ օգուտ է քու բաղմնչուն՝ ղարիբ բլբուլըն լաց կուլի,
Մուրվաթ չունիս, պտուտ գու քա բաղչի վրա ճըկճըկալով։

Յիփ քու սուրաթն կու քաշին՝ նախշումն շընուք կու տաս,
Կու վըռվռաս ճրաքի պես՝ սաղշումն շընուք կու տաս,
Մըշկով լիքն բըբուի պես, թաղչումն շընուք կու տաս,
Բաց կուլիս կարմիր վարթի պես՝ բաղչումն շընուք կու տաս,
Քամին գիբչի փոթլիտ մեչն՝ հոտըտ գու քա վըռվռալով։

Յիս էլ ուրիշ յար չունիմ, էս գլխեն վա՛ղ իմացի,
Անգաճ արա, մատաղ իմ քիզ, էս խոսկս սաղ իմացի,
Մտիկ արա քու ստիղծողին, տուզ-նամագ-ա՛զ իմացի,
Սայաթ-Նովին մի՛ ջգրեցնի՝ էջխեմետ տուսաղ իմացի,
Խիլքս գլխեմես տարիլ իս քու, բեմուրվաթ, գարդիշ տալով։