Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աջայիբ — զարմանալի || աննման, հրաշալի
Աջիզ — անզոր, անօգնական, թույլ, տկար, խեղճ, տնանկ, կարոտյալ
Առակաց — առակներից (13)
Առուտեհան — (թհբ) — առավոտյւսն, առավոտ վաղ
Ասըլ — ծագում, հիմք || էություն || բարեկիրթ, ազնիվ (հակառ. բեդասը). ասլըտ-ծագումդ, ցեղդ, էությունդ
Առըլզադա — ազնվազարմ
Առըլջադա — իսկական, հեշտ ուղի
Ասլան — առյուծ
Ասկ — (թհբ) — ազգ (տոհմ, ցեղ)
Ասմավուր — Հայսմավուրք. ընդհանուր կրոնական և հայ եկեղեցական սրբերի շարքը դասված կրոնական և ազգային-ժողովրդական գործիչների վարքը (կենսագր.) պարունակող և օրացուցային հաջորդականությամբ կազմած եկեղեցական գիրը (13, 39)
Ավալ — նախ, նախ և առաջ, սկզբից
Ավարա — շրջմոլիկ, անգործ մարդ, գործը խանգարված
Ավարա անել — անգործության մատնել, գործիք կտրել, խանգարել
Ավսան (էվսուն) — կախարդական աղոթք կամ երգ, օձերին անվտանգ դարձնելու—
բռնելու համար || կախարդ (ավսունչի)
Ավտալ (թհբ) — հավատալ
Ատլաս — կերպաս, ատլաս, սնդուս (մետաքսե սատին)
Ար — ամոթ, ինքնասիրություն
Արաբ — Արաբիա || արաբ, արաբացի, նաև խափշիկ — նեգր
Արայիշ — հարդարումն, զարդարումն, հավասարումն (կարելով)
Արբաբ — տեր || ձեռնհաս, ճարտար || պատիժ, տուգանք, «Քանի գուզէ արբաբ ըլի
ղուլըն աղին տալու չէ» (10)—որքան էլ ծառան, ճորտը ձեռնհաս, ճարտար լինի բարձրանա, էլի տիրոջ հանդեպ դավագիր չի լինի, դավ չի նյութի:
Ըստ Գ. Ախվ. — որքան էլ ծառան գրկված լինի, չի կարող դատախնդիր լինել կամ բողոքել տիրոջից։
Արբաբ — էնդուր կուլամ՝ դարդիրըս արբաբ» (48) — նրա համար եմ լաց լինում,
որ դարդերս բազմատեսակ են (պ. հարբաբ)
Արեն — արտսունք (թհբ) — արյուն-արցունք
Արզ — խնդիրք, «Դարդըտ Խանին արզ արա» (13) — ցավերիդ մասին գանգատվիր
թագավորին (վրաց.) — աղերսագիր ներկայացրու
Արզու — փափագ, կարոտ
Արզուհալ — դիմում, աղերսագիր, խնդրագիր
Արիվակալ — արև առած (հեղինակի բառը), «Չիս թառամի արիւնակալ» (6)
Արղալի — վայրի ոչխար, արղալի
Ափաթ — դովրան (աֆէթի դէվբան) — ժամանակի պատուհաս, սրտակեր գեղուհի
Արք — մեկի հանդեպ ազատ վարվելու իրավունք, իշխանություն