Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ


Բաբ — հավասար, համեմատ. «Խիլքդ հիմարին բաբ մի անի» (10) —խելքդ հիմարի
(խելքին) մի՛ հավասարեցնի, բաբլուին — հավասարին, համեմատվելու արժանիին, համապատասխանին (Ա—50)
Բաբա — հայր
Բաբաթ — տեսակ, նման || բավարար
Բադամ — նուշ
Բադեշխան — «Լալ Բադեշխան իս ինձ ամա» (24)—Բադախշանի լալ, րուբին ես
ինձ համար (տես հատ. ան, բառար. Բադեշխան)
Բազա — բազե
Բազազ — կտորեղենի առևտրական, կտավեղեն վաճառող
Բազի — որոշ, ոմանք, այնպիսի || երբեմն
Բաթման — կշռաչափ (մոտ կես փութ)
Բաժ — մաքս || մաքսատուն
Բալասանի ծառ — անուշահոտ բալզամ խեժն արտադրող ծառը
Բալքա, բըլքամ (բելքէ) — գուցե, թերևս
Բաղ — այգի
Բաղաթ — այգեստան
Բաղմանչի — այգեպան
Բայան անել — հայտնի դարձնել, հրապարակել, բացատրել
Բան — խոսք «Կանց յոթըն իմսստնասիրացըն շատ է էս քու Սայաթ-Նովու բանքիրն, մեմեկ» (21) — յոթ փիլիսոփաների ասածներից ավելի է քո այս Սայաթ-Նովայի մեկ մեկ ասածները, խոսքերը, կամ՝ քո Սայաթ-Նովայի այս մեկիկ մեկիկ ասույթները, խոսքերը։ «Բանըտ բանդ է, պռոշըտ ղանդ է» (6)— խոսքդ, ասածդ կապ է, կապանք է, շուրթդ՝ շաքար
Բանգ-ի — հաշիշ, նարկոտինի մի տեսակը. թմրեցնող դեղ
Բանդ — կապ, հանգույց, բանդ, բանդ անել — կապել, կաշկանդել
Բանդ — գոտի. աղեղի և կապարճի կապ || վարմ. թակարդ (ցանց, «Թառլանը թանդիս դիպավ—բազեն թակարդս ընկավ, ցանցիս դիպավ (Ա—16)
Բանդա
Բանդաղուլ կաշկանդված, ստրուկ, ծառա, հնազանդ || մարդ արարած (բառացի — կապված,
Բանդահալ — ստրկական վիճակ, ծանր դրություն
Բանհոքի անել — սպանել, տեղն ու տեղը սպանել, հոգին հանել
Բանք — տես բան
Բաշ — գլուխ, գլխավոր || բարձր
Բաշարել — կարենալ, մինչև վերջը հասցնել, գլուխ բերել, իրագործել
Բաս — բա, հապա, իսկ, միթե
Բաս (բահս) — զրույց, խոսակցություն || վեճ (13). հավասար «Աշուղի բասն իս քամանչա» (1) աշուղի հավասարն ես, ընկերն ես, թայն ես, քամանչա
Բաստն — բռնող, ճզմող, նվաճող, հարձակվող, «Ասլան բասան»—առյուծ հաղթող (քաջ, հերոս)
Բար — պտուղ
Բարա (բարէ) — խոպոպ, ցցունք, զուլֆ. «զար Է կապիլ սիվ թարեքին» (Ա 44) — ոսկեթել (ժապավեն) է կապել սև խոպոպներին
Բարաթ — փաստաթուղթ, մուրհակ, հանձնարարական թուղթ