Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարերար (բէրաբէր) — հավասար, նման
Բարը, բարի — թեկուզ, գոնե || ազատ, զերծ մեղքից. «Արի բլբուլ խասի բարըն»
(9) — ավելի շուտ ենթադրում ենք հայերեն բարի-ն, քան խոսի՛ր թեկուզ, խոսի՛ր գոնե
Բարիթավուր — արևելյան գրակ. մեջ երկար ոտանավորի մի ձևը, բառացի — ծովանման-ալիքաձև (արաբ. բահրիթավիլ)
Բարիշել — համաձայնության գալ
Բարիվակալ — բարև առնող, բարև ընդունող (հեղինակի բառը) (6)
Բարկ, բարգ — վառ, կարմիր
Բաֆա (վէֆա) — անխախտ հավատարմություն || մշտականություն. խոստումի պահպանումն
Բեդամադ լինել — տխրել, վշտանալ, սիրտը կոտրվել, վիրավորվել, նեղանալ
Բեդասըլ — փուչ զավակ, անպետք մարդ, անազնիվ
Բեզարիլ — հոգնել, ձանձրանալ
Բեիղրար — ուրացող, ուխտազանց
Բեինսաֆ — անգութ, անխիղճ
Բելլու — հայտնի, հռչակավոր
Բեհիզ — ընտիր և նուրբ բամբակե գործվածք
Բեհիշտ — դրախտ
Բեհուբազար — սակարկություն, առևտուր
Բեմուրվաթ — անողորմ, տմարդի, փոքրոգի
Բեյթ — երկտող, տուն (ոտանավորի)
Բեքար (բեքյար) — անգործ, անբան
Բեքարա — անօգուտ, անպետք, անորակ. Բեքարա խայաթ — անօգուտ, անորակ դերձակ
Բըխով — երկաթե կապանք կողպեքով (ձիու և կտաանավորների). кандалы
Բըրոլ — տես բրոլ
Բինա — հիմք, օջախ—շենք, բնակավայր || նախնական, կենտրոնական
Բիռ (թհբ) — բեռ
Բիրյան անել — խորովել, տապակել
Բլքամ — տես բալքա
Բնամ գալ — աճել, ծագել, գլուխ գալ
Բոզա — թունդ խմիչք (կորեկից)
Բոլորք — շուրջ, շրջակայք, չորս բոլորքը
Բոխչա — տուտկապ, մեծ մասամբ թանկագին գույնզգույն կտորներից հատուկ պատրաստած քառակուսի շոր, որի մեջ պահում էին կանացի տոնական շորերը, գլխաշորերը և այլ կտորեղեններ
Բովուն — բոյին (հասակին), այսպես է գրել հեղինակը, մեկ անգամ, հանգի համար (29)
Բութա — սիրած || հույս || կուռք.
Բութա բնկնել — տարվել, կապվել (սիրով), պարսկերեն բութ— կուռք, պաշտամունք բառից (արաբ, սանամ)
Բութա — հրակայուն փոքրիկ աման, որի մեջ ոսկերիչները ոսկի են հալում
Բուխար—ը — պատի մեջ պատրաստած վառարան—բուխարի
Բունյաթ — շինության հիմք || փոխաբ. արմատ (10)
Բրոյի (թհբ) — բյուր. «Բրոյի բրոյի» (42)—բյուրավոր, շատ, անչափ