Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վակին (14)


Գ


Գալ անիլ — «Մարթ վուր քու խոսկով մեռանի, գալ անիլըն ինչին է շահ» — այսինքն մեռնելու վրա գալը (Գ. Ախվ.) գուցե և — ետ կանրելն, բայց ավելի
հավանականը — բարձրաձայն աղաղակել, ողբ ու կոծ անել (արաբ. գալ բառից)
Գալբ ու—ջանան — հողով սիրած, սիրտ ու հոգի, հոգյակ
Գամ (թհբ) — անգամ. «մե գամ» մեկ անգամ
Գանա (վր.) — միթե, արդյոք
Գարդան — պարանոց, վիզ, ծոծրակ
Գարդիշ — պտույտ, շարժում, գնալ-գալ, զբոսանք. «Խիլքըս գլխեմես տարիլ իս քու
բեմուրվաթ, գարդիշ տալով» (14)—խենթացրել ես (ինձ), անողո՛րմ, քո
շարժումներով, զբոսանքներով
Գարնան շունչ — գարնանամուտ, գարնան առաջին օրեր
Գափ — զվարճախոսություն, խրախճանք
Գեթ — վնաս, վատ բան (31)» հայերէն գայթ բառից
Գեմի — նավ
Գիդ (թհբ) — գետ
Գլխիբաց — «քիզ գլխիբաց չտեսնե» (5) — հարազտաի, սիրելիի դիակի վրա սուգ
անելիս չտեսնե (կանայք սուգ էին անում գլխաբաց)
Գոզալ — գեղեցիկ, չքնաղ, աղավնյակ
Գոլ (գյոլ) — լիճ, լճակ
Գոլի-գոլի (վր.) — մանկական խաղ (թավալգլոր)
Գովնար — գոհար
Գուլ (գյուլ) — վարդ
Գուլաթ — վարդաջուր
Գուլաբդան — հատուկ աման, սրվակ վարդաջրի, օծանելիքի համար
Գուլբաղ — վարդաստան, ծաղկանոց
Գուլգազ-ս — կարմիր գույն. վարդանման կարմիրը. բառացի՝ գերմաստի (բույս գույնի կարմիրը
Գուլիզար — ծաղկանոց, լի վարդերով
Գալիչ — մեխի գլուխ, հին ձևի գնդասեղի գլուխ (կլոր, գունավոր ապակուց)
Գուլխանդան — վարդաժպիտ, Ժպտուն վարդ
Գուլշան — վարդաստան, բուրաստան
Գուման — ենթադրություն, կասկած, հույս, «գուման ածել» (30) ենթադրել, գտնել
Գունք (թհբ) — գույն, տեսք
Գարջիստան — Վրաստան


Դ


Դաբանգ — խելահեղ, անխելք, խիզախ պատանի
Դադա — մեծ վարպետ, շատ փորձառու մարդ, նախահայր, հայր, իմաստուն, «Ս.
դոման դադա» (34)—Սողոմոն իմաստուն