Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դամ
Դամուդովրան — Հաճելի վայրկյան, ուրախություն, ուրախ ժամանց
Դամ, դամբ — ցանց, թակարդ, «Շամամնիրըդ դամ իս անում» (5)
Դամաղ — տրամադրություն (բարձր), ոգևորություն, դամաղ, քիմք, «Թաք քո
դամաղըն չաղ ըլի» (23)—միայն թե քո տրամադրությունը բարձր լինի
ուրախ լինես
Դաման — փեշ, քղանցք
Դայի — մորեղբայր, քեռի
Դանա — մոզի (երկու տարեկան հորթ) (Ա—18, 3-րդ տուն)
Դանա (դէնէ) — հունդ, հատ, հատիկ (թանկագին քարի, բույսի) (Ա — 18, 2-րդ տող)
Դանգ — շատ փոքր կշռաչափ (քառորդ մսխալ) «Դանգըն դանգի միջեն հանած, նիգ քաշած մըսխալ մըսխալ իս» (34) — դանգր մասնատված—մսխածներով
կրկին կշռված (հիդ քաշած) ու ճշտված ես, այսինքն ամբողջության մեջ
անթերի, հավասարակշռված, հարմոնիկ ես
Դասեդաս — դասե-դաս. հերթականությամբ դաս առնել, դաս սովորել (51, 2 տող)
Գասեդաս — դասագաս, խմբով, կարգով, իրար հաջորդելով (51, 3-րդ տող)
Դաստ — ձեռք
Դաստա-է — փունջ, կապուկ || խումբ
Դաստամազ — փնջած մազ (հեղինակի (7) կազմած)
Դաստան — պատում, վեպ, պոեմ, զրույց, Ա 67-ում՝ հորինող, գրող
Դաստուր — կարգ, օրենք, թույլատրելի, վայել
Դավա — դեղ միջոց, ճար. «Հո — համան կանչում իս — Ձա—ձայնով դավըտ» (50)
անվերջ կանչում ես, երգելով կամ ողբալով, ճարդ, դեղդ (գուցե և դատաստանդ, բողոքդ)
Դավ տալ — դավագրել, դավել || ամբաստանել, բողոքել (ըստ Գ. Ախվ.), տես արբաբ (10)
Դավթար — տետր, գիրք (ձեռագիր). դավթար անել — տետր, գիրք, երգարան կազմել
Դավրան (դովր-ան) — ժամանակ, ժամանակաշրջան, էպոխա || իշխանություն. փոխաբ. բախտ
Դավուլ — թմբուկ, թաբըլ