Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դար — դժվարություն, նեղություն, «Օրըս էսպես անց է կացի դարերով, դարերով»
(41) օրըս այսպես անց է կացել դժվարություններով, նեղություններով,
«Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ գարին» (20)— արդյոք ինչպես դիմանամ ես այսքան նեղություններին, ցավերին
Դար — կախաղան, Սայաթ-Նովեն դարին մընաց (33)
Դար (ու) — դեղ, ճար. «Թեգուզ ճագար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չը քաշե»
(15), «Վունչիչ գարով չը լավացավ». (33) — ոչ մի դեղով, ոչ մի ճարով չը լավացավ...
Դար — վիճակ, դրություն (Ղ), երկու անգամ, ըստ երևույթին, այս իմաստով է
գոըծածված, «Վա՜յ քու դարին, ղարիբ բլբուլ, վուր լե՛շըտ չափարին մընաց»
(33), Ով տեսնում է, է՛ս է ասում. ««Վա՜յ քու դարին, Սայաթ-Նովա» (54)—
եթե, իհարկե, առաջինը կախաղան, իսկ երկրորդը նեղություն, չարչարանք իմաստով չէ ասված
Դարիչին — դարչին (կինամոն) բառի ավելի ճիշտ ձևը (պարսկ, դարիչինի=չինական ծառ)
Դափ (դէֆ) — կիսաթմբուկ, դահիրա, դափ
Դեդա (վր.) — մայրիկ, «Բըլբուլս մնկ էլ դեդեն բերե»... (25)—գուցե մեկ էլ մայրը բերե-ծնե...
Դևեր (թհբ) — ներքև, ցածր, «Կանց քիզ դևերիտ» (16) — քեզնից ավելի ցածրերին
Դըրախտ — ծառ, պարտեզ, «Դուն վարթի դըրախտ իս գոզալ» (34) — դու վարթի պարտեզ ես, գոզալ
Դըրուստ (դուրուստ) — ճշմարիտ, ուղիղ, գրստել—ուղղել, հարդարել
Դիար — երկիր, կողմ, վայր
Դիբա — դիպակ, մետաքսն գործվածք (նախշերով)
Դիդար — հայացք, տեսք, դեմք (աղավ. — նաև սիրահար)
Դիլդար — մխիթարող, սփոփող, սիրտը գերող, սիրուհի, գեղուհի, սիրահար
Դիղ (թհբ) — դեղ
Դինջ — հանգիստ, դընջանալ—հանգստանալ
Դիվան — դատ, դատաստան, ատյան, դիվան անել—դատել, պատմել, նաև հրահանգել
Դիվանա — խելացնոր, խենթ, խև
Դիվաց — դևերին, «Միտկըտ դիվաց չը տեսնե» (5)—չար մտքեր (չարքեր) չպաշարեն քեզ
Դիփ (թհբ) — Բոլորը, ամենքը, դիփանին, դիփունանց—բոլորին, ամենին, ամեն