Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Ա—26) — օձ կա՝ պոչի ծայրն անվերջ ականջի մեջ է պահում (որ չլսի), էլ նրան կախարդի աղոթրն ի՞նչ կարող է անել
Դովլաթ (դէվլէթ) — հարստություն, ինչը (նաև պետություն)
Դովրան — տես դավրան
Դուգուն — չբացված վերք (ուռուցք). խոր, անտեսանելի խոց || դրոշմաձև, կնիքաձև, խարան. «Դուգունըս դաղին կարոտ է» (30) — ուռուցք-վերքս խարանին կարոտ է. վերքի չորս կողմից շիկացած երկաթով խարանում (դաղում)
էին, որպեսզի այն չտարածվի և շուտ առողջանա, իսկ խարանի մեջտեղը,
վերքի վրա, կամ խաչաձև կամ դրոշմաձև խարան (դուգուն) էին գնում. «Մեդուգուն էրկու դադինն ինչ անե» (21) «Դուգունըն դաղըն ինչ կոնիմ» (36)
Դուզ (դյուզ) — ուղիդ, հարթ, հարթավայր
Դուզան-ի — ներդաշնակություն, հարմոնիա
Դունյա — աշխարհ, երկրագունդ || տիեզերք
Դուշման — թշնամի, հակառակորդ
Դուրգար — հյուսն
Դուքան — խանութ || արհեստանոց. «Հեստի տիղ դուքան բաց անիմ...» (15)—մի այնպիսի տեղ արհեստանոց բաց անեմ...
Դրախտի ջան — (պարսկ. դրախտի ջինան) դրախտ (բիբլիական) «Հոքիա չանիս դրախտի ջանեն դուս արած»
Դրոշա — դրոշակ
Դրուստ — տես դըրուստ

Ե


Եդագլամա — աշուղական բանաստեղծության մի ձև, բառացի—քարշակաձև. երկուսից—հինգ նմանահանդ երկար տողերին հաջորդում են չորսից ութ այլ
հանգով կարճ տողեր (արագ), ապա մեկից երկու երկար տողեր, առաջի
երկար տողերի հանգով (այս ամբողջը՝ մեկ տուն)
Ելքան — առագաստ (նավի)
Ենգիդունյա — թանկագին կտոր, մեկ տեսակ կերպասի անուն է (Գ. Ախվ.)
Ենգիդունյա — (Ենի գունյա) նոր աշխարհ — Ամերիկա (Ա—50)
Եսիր — գերի

Զ


Զադ — բան, առարկա, մե զադ չը կա — մի բան չկա
Զաթ — զավակ || ցեղ
Զալում — անգութ, տանջող, բռնակալ || ճարպիկ. հնարագետ
Զախ — հեծություն, ախ ու վախ
Զանմար — սառնամանիք
Զաման — ժամանակ, էրա
Զահր (զէհիր) — թույն (Ա—50)
Զայ անել — փչացնել (անտեղի), կործանել. վնասել. կորուստի մատնել. «Նու ու այիր զայ անին» (11)—Ն-ին և Ա-ին կորուստի են մատնում, կործանում են
Զայաթ — կորուսյալ, կորուստ, կործանում (գայ արաբ. բառի հոգն.)
Զայան (զիան) — կորուստ, վնաս
Զայանին — տես 11-րդ խաղի ծանոթ.