Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զանգին — հարուստ
Զանչափիլ — կոճապղպեղ (տրոպիկական զենջեֆիլ — իմբիր բույսի մշակած արմատը)
Զավալ — դժբախտություն. վնաս
Զար — ողբ, լաց, հեծեծանք. «Անգահ անե իմ զարին» (Ա—50 ) — լսե իմ լացը, հեծեծանքը
Զար (զէր) — ոսկի
Զար (զէր) — ոսկեթել գործվածք. «Հաքիլ ըլիս զար զարբաբըն խաս ալով» {20} —
հագիդ ունենաս անխառն և նուրբ ոսկեկար (ոսկեթել) բեհեզը կարմիր գույնի
Զարա (զէրէ) — մանրագույն հատիկ. մասնիկ, ակն (19)
Զարար — վնաս || տույժ, «Քի զարար շինեցիր շահրա» (26)—օգուտդ վնաս շինեցիր քեզ համար
Զարբաբ — ոսկեթել կարով մետաքս, բեհեզ և այլն
Զարգար — ոսկերիչ
Զարդ անել — դեղնացնել, խունացնել || փոխաբ. խաշել այրել (13)
Զարլու — ոսկեհյուս գործվածք
Զարնիշ — ոսկենիշ, ոսկով, ոսկեթելով նախշած
Զարնիշան — ոսկեթելով, ասեղնագործած, նախշած կտոր
Զարնիշանչի — ասեղնագործ, ընտիր կտորներ նախշող
Զարուր-ի — անհետաձգելի կարիք, հրամայական պահանջ, փափագ
Զափռանգ (զէֆրան, սաֆրան) — քրքում, շաֆրան (վառ դեղին առեչքով ծաղիկ). նույնը դեղին գույն տվող համեմունք
Զըմրութ — զըմրուխտ (շատ թանկագին, վառ կանաչագույն քար)
Զինջիլ (զինջիր) — շղթա
Զինջիրլամա — շարակաց, աշուղական ոտանավորի ձև (շղթայի սկզբունքով) —
տունը կամ երբեմն տողը սկսվում է նախորդ տողի վերջին, գլխավորապես գոյական, բառով
Զիրանգագ — փոքրիկ գորգ. ոտթի տակ, կամ աղոթքի համար հատակին փռելիք գորգ
Զխնում անել — զղջալ, ապաշխարել
Զոհրա ( — աստղ) — Լուսաստղ, Լուսաբեր, Վեներա
Զող — զվարճություն, հաճույք, բավականություն, ճաշակ
Զող ու սափա — քեֆ, ուրախություն, խնջույք
Զուգս — ոսկեղեն զարդարանքներ
Զուլումաթ (զուլմաթ) — գեհեն, խավար
Զուլփ (զյուլֆ) — խոպոպիկներ, գանգուրներ (մազի)
Զուրիաթ (գյուրբիաթ) — սերունդ, զարմ