Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էյթիբար — վստահություն. վարկ ունենալ || երբեմն, փոխաբ.— զգուշություն
էյվան — տես ալվան
էնդուր — նրա համար, այն պաաճառով
էշխ (էշկ) — սեր
էշխի ընկնել — սիրել. ոգևորվել, սիրով լցվել
էռանց (թհբ) — սրանից բացի, սրանից ավելի
էստու (թհբ) — սրա. էստու համա — սրա համար
էստունք — սրանք
Էրիտ (թհբ) — տվեց (տալ բայից — գրաբ. ձև)
էրկաթ — քամանչայի երկաթե հենակը — պոչուկը (1). տես փանջարա

Թ


Թաբաղ (դաբբազ) — կաշեգործ. «Շահի զուրիաթ թաբաղըն չի հարցընի դուգուհդաղըն (6) — Շահի զավակ կաշեգործը քերթում է վիրավոր մաշկը, կամ խարանում—դաղում է մաշկը, հաշվի չառնեչով վերքերը
Թաբաղ — փայտե սկավառակ — սինի, մեծ ափսե — մատուցարան, տեփուր
Թաբիբ — բժիշկ
Թազա — նոր
Թաթ — ձեռք, թաթ. «Էրեսիտ դի «թո ու այիբ թո» (թաթ) (50) — երեսդ ծածկիր ձեռքով, այսինքն՝ ամոթխած, համեստ եղիր
— անհավատ, կռապաշտ (տես 17-րդ խաղի ծանոթ. յիզիդ)
Թալիփ — ուսանող, ուսման ծարավ || փնտրող
Թախտ — գահ
Թախչա-թաղչա — պարհան՝ պատի մեջ նիշա, դարակ
Թահար
Թահր — տեսակ. միջոց, կերպ || կերպարանք
Թաղ — կամար (դռան, պատուհանի), թաղերումեն թաղերից (թաղակապ պատուհաններից)
Թոմամ — ամբողջ, ողջ, լրիվ, կատարյայ, թամսմել—լրանալ
Թամաշա — տեսարան, դիտելու, դիտելիք, «Թամսշա իս...» (6)— նայելու, զմայլվելու արժանի ես, չնաշխարհիկ ես
Թայ — զույդից մեկը. կշեռքի մի նժարը, բեռան հակը, հավասար, համահասակ
Թայգուլ — ծաղկեփունջ
Թանքի (թհբ) — թանաքի
Թաջ — թագ
Թասլիբ — ոտանավորի ձև, երբ տների վերջին տողերը, կամ դրանց միայն վերջին ոտքերը կրկնվում են, կամ շատ նման հնչում, երբեմն էլ կրկներգի ձևով
Թավ — պատշաճ, հարմար, հարմար առիթ. «Թավ չի լի» (Ա—51)—պատշաճ, հարմար չի լինի. ձախողակ կլինի
Թավադ (վր.) — ազնվական, իշխան
Թավազա անել — հյուրասիրել, հրամցնել. մատուցել
Թավազո — համեստ. (Վ—24)—համեստաբար, համեստությամբ (գուցե և հյուրասիրող, առատաձեռն, սրտաբաց, շռայլ իմաստով է)
Թավուր — տեսակ. ի՞նչ թավուր — ի՞նչ տեսակ, ի՞նչպիսի
Թարազ — կշեռք