Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թարգանալ — վերջանալ, ընդհատվել, կտրվել, (հանգի համար սազացրած բառ. (40)
Թարեք — դարակ պատին արված ելուստ, կամ ամրացված տախտակ, ամաններ և այլ իրեր դնելու համար
Թարիփ — զովք, թարիփ անել — գովել, մեծարել
Թառլան — բազե, որսի բազե
Թափշուր անել — հանձնարարել, պատվիրել, հանձնել, վստահել
Թաք — միայն թե || մեկ, մենակ
Թեջնիս — բառախաղով կազմած ոտանավոր—կալամբուր
Թիլ (թհբ) — թել. բիլի շադա — թելի շար || փունջ
Թիլա — ոսկի || ոսկեջրած
Թիղ — սլաք, նետի սուր ծայրը
Թիմաջ — սեկ (նուրբ մշակված, այծի ներկած կաշի)
Թիր — նետ
Թիրման շալ (թիրմէ շալ) — ձեռագործ թանկագին շալ (պարսկական)
Թոլա — կալաքարի ջուր, որով թափիչք սպիտակացնում են կտավն (Գ. Ախվ,) կալաքարը մի տեսակ սոդա է
Թոռ — ցանց, վարմ
Թութի ղուշ — թութակ
Թուշ ըլել — ուղիղ գնալ, հանդիպել, ուղղություն վերցնել
Թուջար — առևտրական
Թուրա—թուրա — փունք֊փունջ, ոլորած, կապուկ
Թուրլու — տեսակ, զանազան, «հազար թուրլու կերակուր» (13)
Թովոլզ — սիրամարգ, Թովուզի տախտ — տես հատ անունն. բառարանը
Թոփ — գնդաձև, ամփոփ. հավաք, «Թոփ վարթի սաջար» (11)—բազմաթերթ վարդի ծառ (թուփ)

Ժ


ժանգ — ժանգ || կամակոր, լալկան
Ժին (վր. ժինի) — կամակորություն, համառություն, Ժին ու Ժանգ—քմահաճություն, կամակորություն
Ժուր գալ — ման գալ

Ի


Իժում (թհբ) — հետո