Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18

Գուզիմ՝ ումբրըս հենց անց կացնիմ՝ օրըս մունաթ չը քաշե.
Թեգուզ հազար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չը քաշէ.
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ՝ չարըս մունաթ չը քաշե.
Գըլուխըս չարեն ռադ անիմ՝ սարըս մունաթ չը քաշե.
էրեսըս հայալու պահիմ՝ արըս մունաթ չը քաշե։

Հիռու տիղացեն գալիս իմ խիլքի զարար շահ իմ բերի.
Հուջրես լիքն է անգին լալով, ջահավիրչուն ահ իմ բերի.
Հընդու միչեմեն դուս էկած ղիմեթով մաթահ իմ բերի.
Տեսնողըն թահրըն չի գիդի՝ մե հեստի քարգահ իմ բերի.
Հեստի տիղ դուքան բաց անիմ՝ զարըս մունաթ չը քաշե:

Մե բիռրս Փռանգի ատլաս է, տալիս է շովղ ու շափաղաթ.
Մե բիռըն զար-ղալամքարի, տիղ ունի վունցոր մաքազաթ.
Մե բիռըս Չինումաչինին կու առնե թամամ փարաղաթ.
Մե բիռըն ենգիդունյա է, մե բիռըն՝ փաչայի խալաթ,—
Վունց ձևիլ գուզե, վունց կըտրիլ՝ կարըս մունաթ չը քաշե։

Մե բիռըն ղըրմըզ ու զափռանգ, մե բիռըն էլ զանջափիլ ա.
Մե քանի բիռըս դարիչին, մե բիռըն էլ ղարանփիլ ա,—
Բերնիրըն վըրա չէ գալիս, հակնիրըս է սիլա — սիլա.
Անտակ ծովի միչեն հանած ակնիր ունիմ՝ լալ ու թիլա,
Մարքարիտըս շադա շադա՝ շարըս մունաթ չը քաշե:

Շատ մարթ էստունք կու իմանա, կոսե. «հալբաթ սա գանգին ա».
Չին գիդի թե ու ուշկ ու միտկըս հազար մե բաբաթ հանգին ա.
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրա անգին ա.
Սայաթ-Նովեն էնդուր գու լա՝ գըլուխըն մահու ճանգին ա,—
Աստված սիրողն ինձ ազատե՝ յարըս մունաթ չը քաշե։