Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իման — հավատ, խոր համոզմունք
Իմաստներու (իմաստուն բառից) — փիլիսոփաների, «Իմաստներու թանքի նման»
(36 )—փիլիսոփաների խոսքերի— ասույթների պես
Ինգլիզի — անգլիական
Ինթիզար — սպասումն, կարոտով սպասել
Ինչրու (թհբ) — մինչև որ
Ինս- մարդ, մարդկություն
Ինսուջինս — մարդկային ցեղ, տոհմ, ցեղ (մեկի)
Ինքար (ինքյար) — ուրացումն, ժխտումն, հրաժարումն
Իջարա — կապալ, վարձակալություն || վարձ. վճար
Իսան (ինսան) — մարդ || մարդկային ազնիվ արարած
Իրանեթ (վր.) — Իրան. Պարսկաստան

Լ


Լաբլաբու — բոված սիսեռ || եփած ճակնդեղ, տակ
Լալ — թանկագին քար, սուտակ, րուբին (կարմիր.) լալ ու թիլա (15)—լալ ու ոսկի
Լալ — մունջ, համր
Լալ անիլ — համրացնել. Լռեցնել. «Բլրուլ լիզուս լալ անին» (11) — խոսուն, խոտնակ լեզուս համրացնեն, «Բեդասլին վուր խոսեցընիս՝ լալ սնիլն ինչի՜ն
շահ» (44)— բեդասլին խոսեցնելուց հետո չլեցնելը շահ չունի, անօգուտ
կլինի, իսկ ըստ Գ. Ախվ. — «բեդասլ մարդու անհարմար և կոպիտ խոսելն
էնքան կու խնդացնե՝ որ լաց ըլիլն էլ տեղ չի ունենալ։
Լալ անիլ — լաց լինել, լացացնել. «Դոստիրըս հիռու կանգնին, յաղիրըն գան՝ լալ
անին» (11)—բարեկամներս հեռու կանգնեն, օտարները գան լաց լինեն
Լալա — կակաչ, լալեքն ռանգով (29) — կակաչները՝ գունավոր
Լալա (լելէ) — սենեկապետ, ներքին ծառայող || դաստիարակ, երեխաների վերակացու մենտոր. «Շահ Աբասի լալի նըման Շահի վեր գալուն մընում է» (52)
Լալանի — տես 11-րդ խաղի ծանոթ.
Լամ — արաբ. Լ. տառի անունը, հայերէնի պես — 30 թվանշանի. կարթացի լամ
(Ա—36)—կարդացի 30 (տարի), մինչի լամ (Ա-17) — մինչև 30 (տարի-ս)
Լամաքան — տեղ չունեցող, մշտական վայրից զուրկ
Լամզ (րէմզ) — ակնարկություն || չարախոսություն, լամզով — ակնարկով, քողարկված խոսել
Լամզ ու բաս — ակնարկով խոսել, զարտուղի ճանապարհով հասկացնել
Լայիղ — պատշաճ, արժանի, հարմար
Լանգ անել — օրորվել, տարուբերվել, տատանվել, ճոճվել (լանգ— կաղալ բառից).
գործ է ածված նաև մահանա անել և ուշանալ իմաստով
Լըցվէլ է (թհբ) — հասել է, լրացել է || լցվել է, «Գարունքվան վախտն լցվիլ է
(33)—հասել է գարնան ժամանակը. «Բոյեմետ չորս մատն ավելի լըցվիլ է
դոշտ ու թիկունքըտ» (30—հասակիցդ չորս մատ ավելի (մազերդ) լցվել է,
պատել է (հասել է) կուրծքդ և թիկունքդ
Լիբաս — հագուստ, վերնահագուստ || դիպակ
Լիլ — լեղակ