Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ

Խաբար — լուր
Խաբարդար — տեղյակ, իրազեկ
Խադանգ — աղեղ (նետ ու աղեղ)
Խաթ (խաթթ) — գիծ. գեղագիծ. գիր || ուղղություն
Խաթա — սխալ, հանցանք || փորձանք. «էնդուր վախ քաշեցի խե ու այիթ թո» (խաթ (50) — այդ պատճառով վախեցա, խուսափեցի սխալից, հանցանքից (հանգի համար խաթա բառի կրճատումը)
խաթաբանդ — գեղեցիկ գծերով, զիգզագներով ձևավորած սրահ, վրան և այլն. «խաթաբանդով չարա չարդախ»... (38) — ըստ Գ. Ախվ. «էբենոս փայտից և փղոսկրից դրվագավորում» (խաթաբանդով)։ «Այնաբանդ իս խաթաբանդով» (6) — հայելակապ, հայելազարդ սրահ ես, խաթաբանդով — մոզայիկով
Խաթուխալ — գեղեցիկ դիմագիծ
Խաթու — օձի կամ ռնգեղջյուրի եղջյուրը. «Յիս քիզանից չիմ հիռանա, թեգուզ դուրս գա խաթ ու խալըսէ (13) — ես քեզանից ձեռք չեմ քաշի, թեկուզ կերպարանքից զրկվես, գուցե և թեկուզ օձի պոզեր հանես, օձի եղջյուրի պես նշան (խալ) դուս գա ճակատիդ (փոխաբ. չառությամբ լցվես)
Խաբիր — հարգանք || տրամադրութիւն. զգացողություն. քու խաթրու—ի հարգանս քո. քո պատճառով. հոքուտ խաթրի (16) — հոգուդ համար, հոգուդ սիրուն
Խաթրով — բարի, մեղմ տրամադրությամբ
Խաթիրշամ — լիահույս. վստահ ապագայի համար. խաթըրշամ անել —հուսադրել, վստահություն ներշնչել
Խալաթ — պարգև (գլխավորապես հագուստով) || վերնազգեստ
Խալի—չա—գորգ, փոքրիկ գորգ
Խալիլ (արաբ, բարեկամ) — հայր Աբրահամի (բիբլ.) տիտղոսը, տես հատ. ան. բառար. Խալիլ
Խալիս — մաքուր, անխառն, զուտ
Խալխ — ժողովուրդ, նաև բազմություն, մարդիկ
Խալվաթ — մեկուսացված առանձնացած տեղ. առանձին խուց || գաղտնի
Խաղողըն — խաղացողըն. «Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բայց կուլի նիդըտ խաղողըն» (1) — երբ քաղցր ձայնդ կբարձրացնես (քամանչան), նվագողիդ սիրտը բաց կլինի, կուրախանա քեզ հետ խաղացողը
Խամ — հում, դեռ չսպիտակացված || հասարակ || անփորձ
Խայաթ — դերձակ
Խային—ան—են — դավաճան, ուխտազանց, խարդախ
Խան (վր.) — մերթ, երբեմն, «էնդու համա խան ճիգ կենամ, խան գուքամ» (18) — այդ պատճառով մերթ ետ կգնամ, մերթ կգամ. այսինքն վախենալով, սարսափով եմ մոտենում
Խան — պարսկ. բարձր պաշտոնյա, խան-նահանգապետ || նաև վրաց վասալ թագավորների տիտղոսը Պարսկաստանում (տես Վալի)