Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խանա — տուն || տուն ոտանավորի, հատված բանաստեղծության
Խան աջալ — բառացի՝ իշխան օրհաս (անպարտելի մահը)
Խանջալ (խանջար) — դաշույն
Խաշխաշ — կակաչի սերմը || խոշոր տեսակի կակաչի սերմը, որից պատրաստում են քնաբեր ափիոնը
Խաս — ընտիր. նուրբ. անխառն (գործվածք և այլն) || հատուկ
Խաս ալ — ընտիր ծիրանի, կարմրագույն կտոր
Խասա մուրասսա — նուրբ գործվածք, մուսլին զարդարած, դրվագած ոսկեթելով, կամ ընդելուզված անգին քարերով
Խաստվուր — «բոլորքտ զար խասավուր» (Վ—9)—փոխաբ. շուրջդ կանաչով և ծաղիկներով պատած (ծովի)
Խաստա — հիվանդ, տկար
Խար — փուշ, վարդի փշիկն. խարերով — փշերով (41, 48, 54)
Խար — վարդի վնասատու (միջատ) (9, 25, 26, 28, 33, 53) «Յիս բլբուլ իմ, վարթս մնաց խարումըն (26) — վարդըս մընաց խարին (միջատին), հանգի համար խար բառի բռնազբոսիկ տրականը (եթե ցեխ բառի իմաստով չէ)
Խար — ստոր. «Շախաթայի ասողին խար չի սանի» (4) — Շախաթայի ասողին չես նվաստացնի, չես անարգի
Խարա — կերպաս, ընտիր մետաքս. մուար
Խարաբա — ավերակ
Խարաբ անել — փչացնել, ավերել
Խարաթ — գործիք (խառատի. ատաղձագործի)
Խարթ — բիծ || գիծ, կնճիռ (Ղ)
Խափանգ (կէփէնկ) — վարադուրաձև, մեծ մասամբ եղեգյա, այն ծածկոցն է, որը ոլորուն վիճակում ամրացվում է լուսամուտի վերին մասից և թոկն արձակելիս արագությամբ իջնում է ցած (2). թիֆլիսահայ բարբառում խափանգ նշ. է նաև մկան թակարդ
Խափով — խաբանոք, խարելով (17)
Խեչ — խաչ || ուխտատեղ
Խեր — օգուտ, շահ || փոխ. հաջողություն
Խերած — շահված, օգուտ թված. «Ծառըս շըխերած գիտենաք (57)— ծառը ( = կյանքը) չշահված, օգուտ չտված (անպտուղ)
Խընդրել — ուզենալ, ցանկանալ. «Յիս քու մահը վունց կու խընդրիմ» (23)
Խըջալաթ — ամոթանք
Խիալ — երևակայություն. միտք || փափագ
Խիվ (թհբ) — խև, խենթ. խիվանալ — խենթանալ
Խիրիդդար — գնորդ առևտրական. զար-խրիդդար — զարի, թանկագին կտորների գնորդ
Խոնարիլ — խոնարհել, ցած իջնել, ցած ընկնել, թեքվել, ծռվել, փուլ գալ, խոնարից — փուլ եկավ. կոտրվեց (տես հիզնից)
Խոնդքար — (խուդավանդիգար) օսմանական սուլթան
Խուզ (թհբ) — խոզ
Խուղ (թհբ) — հող
Խումար — գինով. հարբած (թեթև). խումարի (վր.) — կատակաբան
Խանի — արյունոտ. խունի ջիգար — արնոտ լյարդ ու թոք (փոխաբ. իմ հարազատս)