Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խուռըն — խառնիխուռն կամ բազմաթիվ (ըստ Գ. Ախվ. խորին), «Ուշկ
ու միտկըս խառնվեցավ խուռըն — խուռըն խաղ հանելեն» (57)
Խուց (թհբ) — խոց, վերք

Ծ


Ծիղ (թհբ ) — ծեղ, շյուղ
Ծուց (թհբ) — ծոր, կուրծք

Կ


Կաթա — պարեգոտ (վերնազգեստ), կարա
Կայան — տես, Հատ. ան, բառ. Կայեն
Կան — երկաթե օղ, որ անց են կացրել հանցավորների պարանոցին
Կանա-լ — կարենալ, կարողանալ, չիմ կանա—չեմ կարող (մեկ անգամ, վանկի պատճառով, չի կնա ձևով (1)
Կանց — քան. կանց ավել — ավելի քան
Կավի (վր.) — քունքերի վրա իջնող ոլորած մազերը
Կարկաժ — միջուկը մաքրած սանձաձև դդումն անոթ || տանձաձև դդում
Կացի (կաց) — մնա
Կեծակ — կայծակ
Կենա (էհալ-թհբ) — կգնա, «չասիս, թե վարթըն շալդ կենա» (23) —չասես, չկարծես թե վարդը շուտ կգնա-կվերջանա — կթառամի
Կենաց — կյանքի
Կեր — կար (լինել բայից), չըկեր-չկար
Կերած — մաշված, սպառված || փոխաբ. (թհբ) — ծերացած «իմ օրըս կերած գիտենաք» (57) — կյանքս մաշված իմացեք, ինձ ծերացած համարեց
Կինք (թհբ) — կյանք
Կիրմիզ — կարմիր, որդան կարմիր (ներկ)
Կլապիտոն (կլապտան) — մետաքսն և այլ գույնզգույն թելերից կազմած վիլա- (կամ), նաև ոսկեթել և նրանով կատարած բանվածքը
Կոկոր (վր.) — կոկոն || ջրային նունուֆար
Կոնիլ տալ (թհբ) — անել տալ
Կոշկ — տես քոշկ
Կուդի (վր.) — պոչ
Կութ (թհբ) — կոթ
Կուղ (թհբ) — կող
Կուռքն կապե — պաշարել, թևերը (կողմերը) բռնել, կամ բազպան կապել— մարտի համար, մարտի նշան
Կուր — կույր
Կռնեմեն, կռնեն — կողմից
Կրկալ — անասունների վզի կապ (փայտե կամ մետաղե կիսաօղ), կլկալ