Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հա — շարունակ, միշտ. «Աչկըս գու լա հազարին» (13) — աչքս կու լա հա՜ զարին (զայրուն) «Հա՜ զարթարին, հա՜ զարին» (13)
Հա — հարա, հարայ — կանչի ձայն, օգնության կանչ, «Անգան կալա, չիմացա ինչ հա սաս է» (51), տ, 4-րդ) ականջ գրեցի, չիմացա թե ինչ հա սաս է (հասաս — կանչի ձայն)
Հարաշ — Հարեշստան, Եթովպիա
Հադա տալ — սպառնայ, վախեցնել
Հադիդ
Հադիդադ երկաթե դազգահ, մետաղալար քաշելու համար
Հազ անել — ախորժել, հաճույք ստանալ, դուր գալ, «Հալթաթ մանիս նազ իս անում» (6) — երևի մահս ցանկանում ես, հաճույք Է պատճառում քեզ, «Հազ չունիմ խային յա րեմեն» (6) — դավաճան յարն անախորժ է, ատելի է
Հազար — խաղաղ, նստակյաց կյանք, հանգիստ, անդորր, խաղաղություն (13, 56)
Հազար (հէզարե) — սոխակ, «Հազարին հազար պիտի» (13, 56)—սոխակին հանգիստ կյանք, անդորր պիտի, կամ սոխակին սոխակ պիտի, կամ գարուն պիտի
Հազիր — պատրաստ-ի || առկա, «Թե կամենաս, ամենան տիղ քու ասածըտ հազիր շինին» (47) — թե ցանկանաս, քո ասածդ ամենուրեք պատրաստի համարեն, անվերապահ ընդունեն
Հազրաթ — բարձրյալ, գերազանցություն (ալլահի, մարգարեի և խալիֆների տիտղոսը) «փառք տուր հազար ու մե անուն նազրաթին»— աստծուն (Ղ)
Հալ — վիճակ, դրություն || առողջություն, ույժ
Հալա (հէլէ) — դեռ, դեռևս
Հալբաթ — հալեպցի (Հալեպ քաղաքից)
Հալալ — թույլատրելի, օրինավոր || արժանի, արդար միջոցով, արդար գործով ձեռք բերված, անշահախնդիր, անկեղծ || հարազատ
Հալիլա — հայելի
Հախանա (հաղանա) — արդարության, աստվածային ճշմարտության խոսք—բարձր խրատական ոտանավոր
Հախ — վարձ, գին
Հախ (հագկ) — ճշմարտություն, արդարություն, արդար իրավունք || աստծու տիտղոսը (մահմեդակ,) և երբեմն համանիշ աստծուն, հախ դադ—արդար դատ, աստվածային դատաստան (նաև տուրք)
Հակ — բեռան մի մասը—թայը. առանձին կապոց, հակնիր — հակեր
Համ — և, թե, համ էլ - մեկ էլ...
Համ (հէմ) — հոդս, վիշտ, թախիծ || տխրություն, անհանգստություն, տագնապ «էտ փրսանդով համ իս անում» (6)—այդ մոտեցման եղանակով վիշտ ես պատճառում
Համայիլ դառնալ — հմայվել, կախարդվել
Համան — այնպես || անընդհատ, շարունակ, միշտ
Համաշա — միշտ, ամեն անգամ
Համդ — փառք, փառաբանություն, «Ասկըտ ասկերումըն գոված, հա՛մդ ունիս, գոզալ թագավուր» (10)
Համդամ — խոսակից, ընկեր բարեկամ (պարսկ, բառացի՝ շեչակից, վիճակակից)
Համով — համերաշխ, հաշտ. «Արի համով ղուլուղ արա, խալխի նոքար Սայաթ-Նովա» (37) տես խաղի ծանոթ.